ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՀՈՒՆԻՍԻ 2022 թ. N 112-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. «Կապան համայնքում 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 125-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 142-Ն որոշման Հավելված 4-ը լրացնել 5․ կետով, հետևյալ բովանդակությամբ․
«5․ «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու համար՝ 10 օրվա համար 12000 դրամ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ( 23 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ
ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ
ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԱԹԱՅԱՆ
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
Համայնքի ղեկավար` |
Գ. Փարսյան |
2022 թ. հունիսի 29 ք. Կապան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2022 թվական: