Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2020 թվականի N 275-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ CՕVID-19 ԲՌՆԿՄԱՆԸ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 33,890,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանքման միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում CՕVID-19 բռնկմանը» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի ապրիլի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 377,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

      

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

      

2020 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մայիսի 25-ի N 275-Ա

որոշման

     

«ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ CՕVID-19-Ի ԲՌՆԿՄԱՆԸ»

   

ԾՐԱԳԻՐ

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել CՕVID-19-ի բռնկմանը արձագանքելու ջանքերին` օժանդակելով բռնկման հետևանքով տուժած համայնքներին պահպանելու հասանելիությունը հիմնական սոցիալական ծառայություններին

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով

3.

Բարեգործը

Դանիական Կարմիր խաչի ընկերություն

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ մարզեր /Սյունիք, Տավուշ/ և Երևան քաղաք

Բնագավառը` հումանիտար օգնության, առողջապահական և սոցիալական օժանդակության տրամադրում

6.

Ծրագրի բյուջեն

33,890,000 դրամ /61.395 Եվրո/

7.

Բարեգործություն ստացողը

1500 միայնակ կենսաթոշակառուներ և հաշմանդամություն ունեցող կարիքավոր բնակչություն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

16.04.2020 – 16.07.2020

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով`

1. Սննդամթերքի և հիգիենիկ պարագաների ձեռքբերում

1.1. Սննդամթերքի ձեռքբերում /բյուջե 14,250,000 դրամ, ժամանակահատված՝ 01.04.2020 – 30.06.2020/:

1.2. Հիգիենիկ պարագաների /փաթեթների/ ձեռքբերում

/բյուջե 3,750,000 դրամ, ժամանակահատված՝ 01.04.2020 – 30.06.2020/

2. Տրանսպորտային ծախսեր

2.1. Բեռնատար մեքենաների ծառայություն (վարձակալություն) /բյուջե 500,000 դրամ, ժամանակահատված՝ 01.04.2020 – 30.06.2020/

2.2. Բենզինի ձեռքբերում ՀԿԽԸ մեքենաների համար/ բյուջե 380,000 դրամ, ժամանակահատված՝ 01.04.2020 – 30.06.2020/

2.3. ՀԿԽԸ մեքենաների սպասարկում /բյուջե 150,000 դրամ, ժամանակահատված՝ 01.04.2020 – 30.06.2020/

3. Պաշտպանիչ պարագաների ձեռքբերում

3.1 ՀԿԽԸ անձնակազմի և կամավորների համար դիմակների, ձեռնոցների, սանիտարական միջոցների (ալկոգել, հականեխիչներ) ձեռքբերում /բյուջե 11,140,000 դրամ, ժամանակահատված՝ 01.04.2020 – 30.06.2020/

Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,720,000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքներ ձեռք բերելու, աուդիտ և այլ ծախսեր:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`

1. Սննդամթերքի և հիգիենիկ պարագաների ձեռքբերում, որի գումարը կազմում է 18,000,000 դրամ:

2. Տրանսպորտային ծախսեր, ներառյալ վառելիքի ձեռքբերում, մեքենաների սպասարկում, բեռնատարների վարձակալում, որի գումարը կազմում է 1,030,000 դրամ:

3. Պաշտպանիչ պարագաների ձեռքբերում, որի գումարը կազմում է 11,140,000 դրամ:

4. Ծրագրի կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,210,000 դրամ, որը ներառում է գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռք բերում, աուդիտ և այլ չնախատեսված ծախսեր:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական և պահպանման ծախսեր` 3,720,000 դրամ, որը ներառում է ծրագրի անձնակազմի աշխատավարձերը` ներառյալ հարկեր և այլ պարտադիր վճարներ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքներ ձեռք բերելու, աուդիտ և այլ չնախատեսված ծախսեր:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ երկու մարզերում և Երևան քաղաքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան, մարզպետարանների, թիրախային համայնքների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ Դանիական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում, իրականացվելու է արտաքին աուդիտ: Նաև ՀՀ Կառավարության 2003թ. հունվարի 16 N66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան