Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 683-Ա

 

«ՄԵԾԱՄՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս N 24 հասցեում գտնվող՝ 360․4 քառ. մետր շինությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ 0269883, շինության անվանումը՝ լվացքատուն, կադաստրային համարը՝ 030-007-006, կադաստրային արժեքը՝ 10,189,387 դրամ) (այսուհետ՝ անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, շենքի հաշվեկշռային արժեքի չափով՝ 4,964,190 դրամով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը: Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված անշարժ գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին։

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամաս N 24 հասցեում գտնվող՝ 360․4 քառ. մետրով անշարժ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ժամկետում ապահովել՝

1) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների պետական գրանցումը.

2) «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման և պետական գրանցման աշխատանքների իրականացումը.

3) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված անշարժ գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր։

5. Սահմանել, որ՝

1) սույն որոշումից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված շենքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարվում են «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. մայիսի 7

Երևան