ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2017 թվականի N 972-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված N ԱԳՆ-ՇՀԱՇՁԲ-17/4-5 գնման պայմանագրում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված՝ «ԱԳՆ-ՇՀԱՇՁԲ-17/4» ծածկագրով շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգի մասին հայտերը գնահատելիս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 12-րդ ենթակետի դրույթները:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված գնման պայմանագրի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրով իրականացված գնման գործարքը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 11 Երևան |
Հավելված |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԵՎ «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությաՄԲ ընկերության միջԵՎ 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված N ԱԳՆ-ՇՀԱՇՁԲ-17/4-5 գնման պայմանագրՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի փետրվարի 27-ին կնքված N ԱԳՆ-ՇՀԱՇՁԲ-17/4-5 գնման պայմանագրի N 1 հավելվածով սահմանված առաջին չափաբաժնի՝ պաշտպանված ձևաթղթի տեխնիկական բնութագիրը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված և 2015 թվականի օգոստոսի 1-ից պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող պաշտպանված ձևաթղթի նմուշին՝ տեխնիկական բնութագիրը շարադրելով հետևյալ խմբագրությամբ.
«1. Պաշտպանված թուղթ` ջրանշանով թուղթ 95 գ՝ պատված տեսանելի կարմիր, կանաչ մանրաթելերով և անտեսանելի կանաչ, կապույտ մանրաթելերով, որոնք տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:
2. Իրիս տպագրություն՝ գույնից գույն սահուն անցում:
3. Պաշտպանված հետնապատկեր` մանրագծերով կառուցված հետնապատկեր:
4. Գիլյոշիրային էլեմենտ` չընդհատվող գծերից բաղկացած գծանկար, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:
5. Միկրոգրություն` տեսանելի է դառնում խոշորացման դեպքում:
6. Հատուկ ներկով պատկեր ՕVI՝ այս ներկով տպված օբյեկտը տարբեր անկյունների տակ դիտվում է երկու տարբեր գույներով:
7. Դաջվածք` մանրագծերով դաջվածք (Հայաստանի Հանրապետության զինանշանը):
8. Անհատական համարակալում և կոդ` յուրաքանչյուր ձևաթուղթ ունի իր անհատական համարը, որն ուլտրամանուշակագույն լույսի ներքո փոխում է գույնը:
9. Ուլտրամանուշակագույն ներկ` այս ներկով տպված օբյեկտներն անտեսանելի են և տեսանելի են դառնում միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո:»:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|