Գլխավոր տեղեկություն
Համար
N 361-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2016 թվականի N 361-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 230-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի ապրիլի 7-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 230-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 3-ի N 361-Ա

որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2010 թ.

ապրիլի 7-ի N 230-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ)

Լ. Յոլյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Ա. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ս. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

Վ. Սահակյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Լ. Թավադյան

- ՀՀ ԳԱԱ-ի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Հասրաթյան

- ՀՀ ԳԱԱ-ի «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Այվազյան

- ՀՀ ԳԱԱ-ի «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Սաղյան

- ՀՀ ԳԱԱ-ի «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մ. Վարդանյան

- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Ցականով

- «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Դումանյան

- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

Վ. Մելիքյան

- «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջֆակուլտետային ամբիոնի վարիչ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնական դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Բաբայան

- «Նեյտրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ)

Ֆ. Նախշքարյան

- «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր (համաձայնությամբ)

Մ. Հերգնյան

- «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Մարկոսյան

- «Երևանի կապի միջոցներ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Զ. Ասլյան

- ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան