ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2015 թվականի N 1426-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ 2015-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 797-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2015-2020 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին՝ մինչև 2020 թվականի չորրորդ եռամսյակը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագրից բխող 2020-2030 թվականների միջոցառումների ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
մ ի ջ ո ց ա ռ ու մ ն ե ր ի ծ ր Ա գ ի ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2015-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ 2015-2020 թվականների
NN |
Գործողությունը |
Պատասխանատու կառույցը |
Պատասխանատու կառույցի գործառույթները |
Համագործակից կառույցը (կառույցները) |
Համագործակից կառույցի (կառույցների) գործառույթները |
Իրականացման ժամկետները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Արդյունքների ոլորտ 1. Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում- 80.9 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | ||||||
1.1. |
Ծրագրի շրջանակներում ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների 46 գերակա շենքերի ցանկի հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
համագործակցող կառույցների աշխատանքների համակարգում, 46 գերակա դպրոցների ցանկի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն Երևանի քաղաքապետարան ՀՀ մարզպետարաններ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ) |
46 գերակա դպրոցների ցանկի վերաբերյալ առաջարկների ներկայացում |
2015 թ. |
1.2. |
46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծերի մշակման և շինարարության իրականացման համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի (հողահատկացում, անշարժ գույքի սեփականության վկայական, ճարտարապետահատակագծային առաջադրանք, տեխնիկական պայմաններ ինժեներական ցանցերի վերաբերյալ, շինարարության թույլտվություն և այլն) ապահովում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
յուրաքանչյուր ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցի շենքի նախագծի մշակման և շինարարության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում փաստաթղթերի փաթեթների ձեռքբերման գործընթացի ապահովում |
Երևանի քաղաքապետարան ՀՀ մարզպետարաններ |
ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծերի մշակման և շինարարության իրականացման համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթերի (հողահատկացում, անշարժ գույքի սեփականության վկայական, ճարտարապետահատակագծային առաջադրանք, տեխնիկական պայմաններ ինժեներական ցանցերի վերաբերյալ, շինարարության թույլտվություն և այլն) ձեռքբերում, նախապես համաձայնեցված ժամկետներում փաստաթղթերի փաթեթների ներկայացում ՀՏԶՀ-ին |
2016-2019 թթ. |
1.3. |
46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծերի մշակում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) |
ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծային առաջադրանքի մշակում, մրցույթների կազմակերպում, ներկայացված նախագծերի ուսումնասիրություն և քննարկում ՀՀ քաղաքա-շինության նախարարությունում, ինչպես նաև Ասիական զարգացման բանկի փորձագետների հետ, |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
մասնակցություն ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի նախագծային առաջադրանքի մշակմանը, ներկայացված նախագծերի ուսումնասիրություն և քննարկում ՀՏԶՀ մասնագետների հետ, առաջարկությունների ներկայացում աջակցություն ուժեղացվող կամ նոր կառուցվող դպրոցների շենքերի բնապահպանական ազդեցության գնահատման և նախագծերի բնապահպանական փորձաքննության կազմակերպման գործընթացներին կրթության կազմակերպման և մեթոդաբանական ժամանակակից մոտեցումների և պահանջների արտացոլման նպատակով առաջարկությունների մշակում և ներկայացում |
2016-2019 թթ. |
1.4. |
46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շինմոնտաժային աշխատանքների իրականացում, այդ թվում՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) |
կապալառուների և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպում, արդյունքների ամփոփում և հաստատում, պայմանագրերի կնքում, շինարարության ընթացքում կատարվող աշխատանքների որակի և ժամկետների վերահսկում, բնապահպանական մոնիթորինգ, կատարված աշխատանքների դիմաց վճարումների իրականացում, ավարտված օբյեկտների հանձնման-ընդունման գործընթացի կազմակերպում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
մասնակցություն ավարտված օբյեկտների հանձնման-ընդունման գործընթացներին ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքների մոնիթորինգ և որակի հսկողության |
2016-2020 թթ. |
1.5. |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) հզորացումը լրացուցիչ աշխատողների համալրմամբ և վերապատրաստմամբ, Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի (այսուհետ ՍԱԲԾ) ղեկավար ձեռնարկի մշակում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) |
նոր աշխատողների ընտրության մրցույթների կազմակերպում, արդյունքների ամփոփում և հաստատում, ՍԱԲ ծրագրի ղեկավար ձեռնարկի մշակում, |
2016-2018 թթ. | ||
1.6. |
Համայնքների իրազեկում ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների շենքերի շինարարության հետ կապված բնապահպանական և սոցիալական ազդեցությունների մասին |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) |
ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների ծրագրերի համար բնապահպանական գնահատման պլանների կազմում, համայնքների իրազեկման գործընթացի կազմակերպում և վերահսկում, իրազեկման քարոզարշավներին մասնակցություն և արձանագրությունների կազմում |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
մասնակցություն համայնքների իրազեկման քարոզարշավներին, բնապահպանական հարցերի լուսաբանում մասնակցություն համայնքների իրազեկման քարոզարշավներին, արտակարգ իրավիճակների հետ կապված հարցերի լուսաբանում |
2016-2020 թթ. |
Արդյունքների ոլորտ 2. Սեյսմիկ աղետների պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում-3.8 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | ||||||
2.1. |
ՍԱԲԾ- ի շրջանակում ուժեղացված և նոր կառուցված յուրաքանչուր դպրոցի համար արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների ծրագրի մշակում, ընդգրկված համայնքներում իրազեկման քարոզարշավների իրականացում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
քարոզարշավների ժամանակացույցի մշակում, համայնքներին տրամադրվող դիդակտիկ նյութերի պատրաստման, ուսումնական ծրագրերի մշակման և իրազեկման գործընթացի կազմակերպում և վերահսկում |
ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան ՀՀ կրթության և գիտության նախարարություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
մասնակցություն դպրոցի համար արտակարգ իրավիճակներին արձագանքման գործողությունների ծրագրի մշակմանը և համայնքների իրազեկման քարոզարշավներին, բնապահպանական հարցերի լուսաբանում համապատասխան մասնագետների կամ կազմակերպության գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա |
2017-2020 թթ. |
2.2. |
Ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիթորինգի համալիր դիտակետերն արդիականացնելու նպատակով սարքավորումների տրամադրում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
արդիականացվող դիտակետերի ցանկի որոշում, անհրաժեշտ սարքավորումների ցանկի և քանակի որոշում, մասնակցություն ձեռք բերվող սարքերի ընդունման գործընթացին, ձեռք բերված սարքերի տեղադրման և գործարկման աշխատանքների կազմակերպում և վերահսկում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
ազգային դիտացանցի սեյսմիկ մոնիթորինգի համալիր դիտակետերն արդիականացնելու նպատակով սարքավորումների գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա |
2018 թ. |
2.3. |
Սեյսմիկ մոնիթորինգի և կանխատեսումների կարողությունները բարելավելու նպատակով ազգային դիտացանցի դիտակետերի աշխատողների վերապատրաստում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
վերապատրաստման ժամանակացույցի և անհրաժեշտ ուսումնական նյութերի մշակում, դասընթացների կազմակերպում և վերահսկում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
դասընթացները վարող անձնակազմի կամ կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա |
2018 թ. |
2.4. |
Հայաստանի Հանրապետության տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
աշխատանքների համա-կարգում, գործընթացի կազմակերպում և վերահսկում, քննարկումների կազմակերպում, արդյունքների ամփոփում, քարտեզի կազմում և հաստատում |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա Երևանի պետական համալսարան ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
մասնակցություն աշխատանքներին, քննարկումներին, արդյունքների ամփոփմանը և քարտեզի կազմմանը |
2018 թ. |
2.5. |
46 ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների համայնքների սեյսմիկ ռիսկի գնահատում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
ռիսկի գնահատման թվային քարտեզների կազմում, Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի (համայնքների) սեյսմիկ ռիսկի վերաբերյալ եզրակացությունների և սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկների ներկայացում |
ՀՀ մարզպետարաններ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ) |
ելակետային տվյալների տրամադրում և աշխատանքներին աջակցություն համապատասխան մասնագետների կամ կազմակերպության գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա |
2017-2020 թթ. |
Արդյունք 3. Սեյսմիկ աղետների ռիսկերի կառավարման և նվազեցման օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում-3.6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ | ||||||
3.1. |
Շինարարության ոլորտում սեյսմակայուն շինարարության նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերանայում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
նորմերի վերանայման գործընթացի և քննարկումների կազմակերպում, միջազգային փորձագետների ներգրավում, արդյունքների ամփոփում և հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ) |
կառուցապատմանը ներկայացվող սեյսմիկ անվտանգության վերաբերյալ առանձնահատուկ պահանջների մշակում և ներկայացում ՀՀ քաղաքաշինության նախարարություն մասնակցություն քննարկումներին, նորմերի վերանայման համար անհրաժեշտ մասնագետների կամ կազմակերպության գնման գործընթացի կազմակերպում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ ՔՆ կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա |
2016 թ. |
3.2. |
Միջազգային լավագույն փորձին համապատասխան դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակման գործընթացի կազմակերպում, քննարկում միջազգային փորձագետների ներգրավմամբ և հաստատում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ) |
դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակմանը մասնակցություն դպրոցների ուժեղացման և նորի կառուցման ուղեցույցների մշակման համար խորհրդատուների ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում |
2016 թ. |
3.3. |
Դպրոցների ուժեղացման և նորի կառուցման շինարարական տեխնոլոգիաները, տեխնիկաները և հմտությունները բարելավելու նպատակով շինարարական աշխատանքների կառավարիչների և աշխատողների համար մասնագիտական վերապատրաստման դասընթացների իրականացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
դասընթացների ժամանակացույցի մշակում, մասնակիցների ցուցակների պատրաստում, թեմատիկ պլանների և դիդակտիկ նյութերի մշակում, դասախոսական կազմի ընտրություն, |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ) |
սեյսմիկ անվտանգությանը վերաբերվող ուսումնական նյութերի պատրաստում դասախոսական կազմի ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ ՔՆ կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա |
2016-2019 թթ. |
3.4. |
Դպրոցների տեխնիկական վիճակի լիարժեք հետազոտությունների նպատակով լաբորատոր սարքավորումների վերազինում և արդիականացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
արդի վիճակի ուսումնասիրություն, տեխնիկական հետազննությունների համար անհրաժեշտ սարքավորումների ցանկի կազմում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) (համաձայնությամբ) |
մատակարար կազմա-կերպությունների ընտրության մրցույթների կազմակերպում, ամփոփում, պայմանագրերի կնքում, աշխատանքների ավարտից հետո վճարումների իրականացում՝ ՀՀ ՔՆ կողմից ներկայացված համապատասխան գրության հիման վրա |
2017 թ. |
3.5. |
Ուժեղացվող և նոր կառուցվող դպրոցների անձնագրավորում, տվյալների էլեկտրոնային տեղեկատվական բազայի ստեղծում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
տեխնիկական հետազոտում, տվյալների հավաքագրում, էլեկտրոնային տեղե-կատվական բազայի մշակում |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն |
անհրաժեշտ տվյալների տրամադրում |
2020 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.06.2016, N 666-Ն | 07.07.2016, N 1426-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|