ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2014 թվականի N 1083-Ա
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ կուսակցական և պետական աշխատող, Հայաստանի Հանրապետության ազգային և պետական գործիչ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 6 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. նոյեմբերի 6-ի N 1083-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՎԼԱԴԻՄԻՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան |
- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Գ. Սահակյան |
- ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Վ. Սարգսյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար |
Գ. Խաչատրյան |
- ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Մուրադյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Գրիգորյան |
-ՀՀ բնապահպանության նախարար |
Ս. Կարապետյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարար |
Տ. Մարգարյան |
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Գերաշնորհ Տ.Հովնան եպիսկոպոս Հակոբյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Վ. Սուքիասյան |
- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) |
Յու. Ջավադյան |
- ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Մովսիսյան |
- Վ. Մովսիսյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|