Գլխավոր տեղեկություն
Համար
N 1224-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (02.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  24 հունիսի 2010 թվականի N 1224-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1405-Ն որոշման հավելվածի 10-րդ կետի սխեմայում ընդգրկված՝ Հանրապետության փողոցի 30/1, Խանջյան նրբանցքի 5 և 5ա, 15-րդ կետում՝ Ագաթանգեղոսի 3 հասցեներում առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման և պայմանագրերի կնքման լիազորությունը Հայաստանի Հանրապետության անունից վերապահել Երևանի քաղաքապետին։

 2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 168-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի սխեմայում ընդգրկված՝ Արամի 21 և 23, 8-րդ կետում նշված` Եզնիկ Կողբացու 42 (կից սպորտդահլիճ) և Եզնիկ Կողբացու 50ա հասցեներում առկա՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման և պայմանագրերի կնքման լիազորությունը Հայաստանի Հանրապետության անունից վերապահել Երևանի քաղաքապետին, իսկ Եզնիկ Կողբացու 42 (կից սպորտդահլիճ) հասցեում առկա անշարժ գույքի մասով՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին։

(2-րդ կետը լրաց. 26.05.11 N 722-Ա)

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի օտարման գործառույթներն իրականացնելիս ղեկավարվել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներով.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վաճառքի մասին՝ նշելով վաճառքի ձևի, գույքի կազմի, հաշվեկշռային ու գնահատված արժեքների, վաճառքից ստացված գումարի չափի և գնորդների ստանձնած պարտավորությունների մասին։

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված շենք-շինությունների վաճառքի գումարից 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ շենք-շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքի գումարն ուղղվում է «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. սեպտեմբերի 28

 Երևան