ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2010 թվականի N 999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Ընթացիկ տարում լրացուցիչ 40 խնամվողի շուրջօրյա խնամքի կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 3,165.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից` 2010 թվականի ինն ամսում` 3,165.0 հազ. դրամ:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին նախարարության և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջև 2010 թվականի համար կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրով նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում նախատեսելու նաև լրացուցիչ ավելացվող խնամվողների ընթացիկ տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին շուրջօրյա խնամքի իրականացման համար անհրաժեշտ 17,684.1 հազ. դրամի ընթացիկ ծախսերը և 1,550.0 հազ. դրամի ընթացիկ նորոգման աշխատանքների ծախսերը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշմամբ հատկացվող դրամաշնորհը «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհի տրամադրման պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 999-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ) |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) | |||
բաժինը |
խումբը |
դասը |
|
ինն ամիս |
տարի |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 |
0.0 | |||
այդ թվում` |
|||||
10 |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
(3,165.0) |
(3,165.0) | ||
այդ թվում` |
|||||
02 |
Ծերություն |
(3,165.0) |
(3,165.0) | ||
այդ թվում` |
|||||
01 |
Ծերություն |
(3,165.0) |
(3,165.0) | ||
այդ թվում` |
|||||
05. Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ |
(3,165.0) |
(3,165.0) | |||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|||||
այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների |
|||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
(3,165.0) |
(3,165.0) | |||
այդ թվում` |
|||||
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
(3,165.0) |
(3,165.0) | |||
այդ թվում` |
|||||
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ |
(3,165.0) |
(3,165.0) | |||
այդ թվում` |
|||||
Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին |
(3,165.0) |
(3,165.0) | |||
այդ թվում` |
|||||
Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին |
(3,165.0) |
(3,165.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
3,165.0 |
3,165.0 | ||
այդ թվում` |
|||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
3,165.0 |
3,165.0 | ||
այդ թվում` |
|||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
3,165.0 |
3,165.0 | ||
այդ թվում` |
|||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
3,165.0 |
3,165.0 | |||
այդ թվում` |
|||||
ՀՀ կառավարություն |
3,165.0 |
3,165.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|