ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2010 թվականի N 1373-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԿԱՐՈԼԻՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը:
2. Հավանություն տալ «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 3 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1373-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԿԱՐՈԼԻՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ |
Ապրանքի անվանումը |
Մոդելը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Ներմուծման ժամկետը | |
տարի |
եռամսյակ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
1. |
Բնական հյութերի և նեկտարների պատրաստման հոսքագիծ, այդ թվում` պաստերիզատոր, մետաղյա տակառներ, մաքրման համակարգ, պոմպեր, ասեպտիկ տակառ, ղեկավարման վահանակներ, խողովակներ, պրոֆիլներ, կցամասեր, ծորակներ, ռեզերվուարներ, փականներ, վինտիլներ, չափիչ սարքեր, դրանց համալրող մասեր |
TetraPak |
լրակազմ |
1 |
- |
582000 |
2010թ. |
III | |
2. |
Բնական հյութերի և նեկտարների փաթեթավորման հոսքագիծ (փաթեթավորման սարքեր, տեղափոխման սարքեր, կառավարման վահանակներ, խողովակներ, պրոֆիլներ, կցամասեր, դրանց համալրող մասեր) |
TetraPak |
լրակազմ |
1 |
- |
776000 |
2010թ. |
III | |
3. |
8414, 8421 |
Կոմպրեսոր, օդի զտման համակարգ |
- |
հատ |
2 |
Գերմանիա |
38090 |
2010թ. |
III, IV |
4. |
8544,7614, 9001, 7413 |
Մալուխ |
- |
կգ |
3500 |
- |
3560 |
2010թ |
III, IV |
5. |
8504 |
Տրանսֆորմատոր ուժային |
- |
հատ |
2 |
Իտալիա |
12800 |
2010թ |
III, IV |
6. |
8537, 8538 |
Էլեկտրական մուտքային և ելքային վահաններ (բարձր և ցածր լարման) |
- |
հատ |
12 |
- |
20530 |
2010թ. |
III, IV |
7. |
8535, 8536 |
Ավտոմատ անջատիչներ և դրանց համար նախատեսված մետաղական արկղեր |
- |
հատ |
150 |
- |
6500 |
2010թ. |
III, IV |
8. |
8537, 8538 |
Մետաղական վահաններ |
- |
հատ |
11 |
Ուկրաինա |
2000 |
2010թ. |
III, IV |
9. |
8504 |
Անխափան սնուցման սարք |
- |
հատ |
2 |
- |
13800 |
2010թ. |
III, IV |
10. |
8502 |
Դիզելային գեներատոր |
- |
հատ |
1 |
Ֆրանսիա |
23280 |
2010թ. |
III, IV |
11. |
8704 |
Բեռնատար ավտոմեքենա |
- |
հատ |
20 |
Ճապոնիա |
259000 |
2010թ. |
III, IV |
12. |
3208, 3209 |
էպօքսիդային պրայմեր |
- |
կգ |
2100 |
Թուրքիա |
7130 |
2010թ. |
III, IV |
13. |
3907, 3208 |
էպօքսիդային ծածկույթ |
- |
կգ |
10500 |
Թուրքիա |
28000 |
2010թ. |
III, IV |
14. |
2505 |
Կվարցային ավազ |
- |
կգ |
7500 |
Թուրքիա |
2550 |
2010թ. |
III, IV |
15. |
3814 |
Լուծիչ |
- |
կգ |
200 |
Թուրքիա |
500 |
2010թ. |
III, IV |
16. |
8414, 8415 |
Օդորակման չիլլեռ |
- |
հատ |
2 |
- |
18000 |
2010թ. |
III, IV |
17. |
8414, 8415 |
Օդորակման ֆանկոյլ |
- |
հատ |
50 |
- |
19250 |
2010թ. |
III, IV |
18. |
8414, 8415, 9032, 8536 |
Օդափոխիչ և օդազտիչ սարքավորում` ներառյալ դրանց կառավարման համակարգերը |
- |
հատ |
8 |
- |
47600 |
2010թ. |
III, IV |
19. |
9403 |
Օֆիսային կահույք (մետաղական, պլաստմասսայե և փայտյա) |
- |
հատ |
450 |
- |
12000 |
2010թ |
III, IV |
20. |
Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` քարշիչ պահարան, անալիտիկ և տեխնիկական կշեռքներ, սառնարան, ջերմաչափեր, ջրային բաղնիքներ, չորանոց, էքսիկատորներ, ջրի թորման սարք, ֆոտոէլեկտրոկալորիմետր, մուֆելային վառարան, pH-մետր, իոնոմետր, ավտոկլավ, մանրադիտակ, էլեկտրական սալիկներ` ջեռուցիչ, պահարաններ` նախատեսված քիմիական ապակեղենի և քիմիական ռեակտիվների համար, լաբորատոր սեղաններ, վայրկյանաչափ, ավազի ժամացույցներ, մանրադիտակ, գորյաևի խցիկ, չորացման պահարան` ջերմակարգավորիչ, բակտերիոցիդ լամպ, տոմային աբսորբցիոն սպեկտրոֆոտոմետր և(կամ) պոլյարոգրաֆ, ֆոտոէլեկտրոլուսաչափ, գազային քրոմոտոգրաֆ, նրբաշերտ քրոմոտոգրաֆ |
- |
հատ |
56 |
- |
6500 |
2010թ. |
III, IV | |
21. |
8528 |
Տեսահսկման համակարգ, այդ թվում` տեսախցիկներ, սկվիչ, հսկման վահանակ, մոնիտորներ, տեսախցիկների ամրակներ, DVR սարք |
- |
հատ |
45 |
- |
11000 |
2010թ. |
III, IV |
22. |
8471, 8443, 8504, 8528 |
Համակարգչային տեխնիկա, այդ թվում` համակարգիչներ, տպող սարքեր, համակարգչի էկրաններ, մկնիկ, ստեղնաշար, հոսանքի անխափան սնուցման սարք |
- |
լրակազմ |
15 |
- |
7000 |
2010թ. |
III, IV |
23. |
9405 |
Լուսատուներ, լուսամփոփներ |
- |
հատ |
130 |
- |
2500 |
2010թ. |
III, IV |
24. |
7325 |
Ջրահեռացման համակարգ` չժանգոտող մետաղից |
- |
կգ |
2200 |
Իտալիա |
11000 |
2010թ. |
III, IV |
25. |
3916 |
Արտաքին երեսպատման պրոֆիլներ |
- |
կգ |
15000 |
ՌԴ |
18000 |
2010թ. |
III, IV |
25. |
8517 |
Հեռախոսակայանք, այդ թվում` միկրոհեռախոսակայանք, կոմունիկացիոն վահան, կոմուտատոր, երթուղավորիչ, սվիչ, մալուխային կառավարման վահան |
- |
հատ |
290 |
- |
15500 |
2010թ. |
III, IV |
26. |
8536 |
Ավտոմատ փողարկման սարք |
- |
հատ |
1 |
Ֆրանսիա |
950 |
2010թ. |
III, IV |
27. |
8416 |
Բոցամուղ |
- |
հատ |
4 |
- |
22500 |
2010թ. |
III, IV |
28. |
Ընդամենը |
1967540000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1373-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ԿԱՐՈԼԻՆԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան |
------ --------------------- 2010թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս Ներսես Երիցյանի, մի կողմից, և «Կարոլինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս Սարգիս Թարվերդյանի (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1373 -Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2011 թվականի ապրիլի 1-ը ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված` բնական հյութերի արտադրության կազմակերպումը.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 40 նոր աշխատատեղ, ապահովելով մոտ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջել ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1373 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |