ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2010 թվականի N 1358-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2010 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազ. հեկտար, որից՝ ոռոգվող | ||
Հայաստանի Հանրապետության տարածքը՝ |
2974.3 |
208.5 |
այդ թվում` |
1.1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության`
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր |
2100.9 | 155.2 |
որից` |
||
վարելահողեր |
448.5 | 121.6 |
բազմամյա տնկարկներ |
32.9 |
32.1 |
խոտհարքներ |
27.1 | 1.5 |
արոտներ |
1104.3 | |
այլ հողատեսքեր |
388.1 | |
բ. բնակավայրերի հողեր |
152.0 | 52.9 |
որից՝ տնամերձ և այգեգործական | ||
(ամառանոցային) հողեր |
94.9 | 52.8 |
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր |
31.8 | |
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, |
12.5 |
|
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
249.4 | |
զ. հատուկ նշանակության հողեր |
31.6 | |
է. անտառային հողեր |
369.1 | 0.4 |
ը. ջրային հողեր |
26.4 | |
թ. պահուստային հողեր |
0.6 |
1.2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների`
ա. քաղաքացիների |
536.9 | 181.3 |
բ. իրավաբանական անձանց |
23.9 | 2.0 |
գ. համայնքային |
1049.8 | 23.8 |
դ. պետական |
1363.6 | 1.4 |
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային |
0.1 |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ), ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|