ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2010 թվականի N 863-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «պետական գրանցում ստացած` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)` մինչև ՀԴՄ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում,» և «կենտրոնի հետ կնքված պայմանագրերը, ինչպես նաև» բառերը.
2) 3-րդ բաժնի վերնագրից հանել «, տեխնիկական սպասարկումը և նորոգումը» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել 13-րդ, 14-րդ կետերը, N 1 ձևի 8-րդ և 9-րդ կետերը, NN 2 և 3 ձևերը.
4) 17-րդ կետից հանել «և կենտրոնների հետ կնքված պայմանագրերը» բառերը.
5) 21-րդ կետում «սպասարկող կենտրոն է ներկայացնում» բառերը փոխարինել «տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` կենտրոն) ներկայացնում է» բառերով.
6) N 5 ձևում «Սպասարկող կենտրոնի» բառերը փոխարինել «Կենտրոնի» բառով.
7) N 10 ձևում`
ա. ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը,
բ. հանել «տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող կենտրոնների հետ կնքված պայմանագրերը` _______ թերթ,» բառերը.
8) N 11 ձևից հանել
«Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է _________________ (տեխ. սպասարկում և ________________________________________________________________» տողերը: նորոգում իրականացնող կենտրոնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պայմանագրի համարը) |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հուլիսի 19 Երևան |