ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1709-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 294 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տեղեկություններ հաղորդելու (տրամադրելու) մասին» N 294 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և որոշման մեջ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման նախաբանից հանել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 16-րդ հոդվածին և» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «դ» և «զ» ենթակետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|