«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 249-Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ, ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) փրկարարական ծառայության համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
բ) փրկարարական ծառայության համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ձ Ե Վ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող փրկարարական ծառայողների, ինչպես նաև պետական հրդեհային տեսչության աշխատողների համազգեստի ձևը:
(1-ին կետը փոփ. 21.08.08 N 1042-Ն)
II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
2.1. Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ` մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30x30մմ կոկարդ` Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
2.2. Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության զինանշանով կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով` կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված տերևներով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
2.3. Բրդյա վերարկու
Մուգ կապույտ գույնի, հանովի կարակուլե օձիքով: Լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով ներքևի մասում և ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` կարովի, արծաթագույն:
2.4. Տաբատ` կիսաբրդյա
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան կափույրով: Կողքերին` 2 լայն 25 մմ կարմիր և նարնջագույն գունաժապավեններ:
2.5. Վերնաշապիկ
Դեղին գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսադիրների ամրակներ:
2.6. Փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով և զինանշանով:
2.7. Գոտի
Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշի պատկեր ունեցող 30X50մմ մետաղյա ճարմանդով:
2.8. Կոշիկներ
Սև գույնի, բնական կաշվից:
2.9. Ձեռնոցներ
Սպիտակ գույնի:
III. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
3.1. Գլխարկ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի
Բաղկացած է սև լաքապատ գլխարկահովհարից: Դեղին գլխարկաբոլորքով, գլխարկաբոլորքի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան, առջևի կենտրոնական մասում ամրացված է 30 x 30մմ կոկարդ` Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանշանով: Ճակատային մասում ամրացված է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
3.2. Կիտել` կիսաբրդյա
Մուգ կապույտ կիսաբրդյա կտորից, մետաքսյա աստառով: 4 ոսկեգույն, 14 մմ կոճակները տեղադրված են մեկ շարքով: 2 ներկարված գրպան` կափույրներով և 2 վրադիր գրպան` կափույրներով կրծքավանդակին: 2 ծոցագրպան, լանջափեշին ասեղնագործված Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:
3.3. Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի
Բամբակյա, ազատթող, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Կոճկվում է շղթայով, որը երեսապատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի վրադիր թեք գրպաններ են, առանց կափույրի: Երկարաթև, թևերի ներքևի մասում 3 սմ լայնությամբ երիզ է, որն ամրացվում է կոճակով:
Տաբատը` ազատթող փողքերով, 2 կողային ներկարված գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
3.4. Տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով
Կիսաբրդյա, մուգ կապույտ կտորից, 2 ներկարված կողային գրպանով, հետևի մասում` մեկ գրպան` կափույրով:
3.5. Վերնաշապիկ` կարճաթև, սպիտակ գույնի
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
3.6. Վերնաշապիկ` երկարաթև, դեղին գույնի, հանովի ուսանշաններով
Դեղին բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
3.7. Փողկապ
Մուգ կապույտ գույնի, ոսկեգույն ամրակով, Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշով:
3.8. Կաշեգոտի
50 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
3.9. Ականջակալներով գլխարկ՝ ոչխարի մորթուց
Մահուդից, բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովհար): Ականջակալները և հովհարը մշակված են ոչխարի արծաթագույն մորթուց: Ականջակալները գլխավերևում ամրացվում են 2 ոսկեգույն կոճակով: Թասակը` 4-տապականի է, հովհարի առջևի կենտրոնական մասում ամրացված է Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը:
3.10. Կիսավերարկու` ձմեռային
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում և ձախ կրծքավանդակին մեկ ներկարված գրպանով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն: Թևերի ներքևի մասում, կենտրոնում ուղղաձիգ շարված են 3 կոճակ:
3.11. Շարֆ` կապույտ գույնի
Կապույտ կիսաբրդյա կտոր` 125սմx24 սմ չափսի:
3.12. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
3.13. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
3.14. Երկարաճիտք կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով:
3.15. Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում` ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը: Օձիքը` սրտաձև կամ շրջանաձև բացվածքով:
3.16. Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր
Մուգ կապույտ գույնի, բրդյա, ուսերը պատված են մուգ կապույտ կտորով, հանովի ուսանշաններով: Ձախ կրծքավանդակին շերտակարով վրադիր, կափույրով գրպան, կենտրոնում ոսկեգույն կոճակով: Աջ կրծքավանդակին ասեղնագործված են «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը: Օձիքը` շրջանաձև բացվածքով:
3.17. Գլխարկ
Մորթե մուգ կապույտ գույնի:
3.18. Օձիք
Արհեստական մորթուց մուգ կապույտ գույնի (հանովի):
3.19. Ձեռնոց` սև գույնի
Հնգամատ, խիտ բրդյա գործվածքից:
3.20. Կարճ կիսասեզոնային բաճկոն և տաբատ` մուգ կապույտ գույնի
Կիսաբրդյա, ուղիղ գոտիով, ուսանշանները` հանովի, ծալովի օձիքով: Օձիքի առաջամասում երկկողմանի պատկերված է Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը: Կոճկվում է շղթայով, որը երեսպատված է կտորով: Ներքևի մասում երկկողմանի ներկարված թեք գրպաններ են, առանց կափույրի:
3.21. Վերարկու` ձմեռային
Բրդյա, մուգ կապույտ գույնի, լանջափեշերը կոճկվում են 3 ոսկեգույն կոճակով: 2 գրպանը կափույրով` ներքևի մասում 2 ներկարված գրպանով: Ուսանշանները` հանովի, արծաթագույն, ազատթող: Երկշերտ օձիքով: Գոտիով:
3.22. Վերնաշապիկ` կարճաթև, տոնական
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ: Ուսերից մինչև գոտին կենտրոնական մասում կարված է 1 սմ լայնությամբ կարմիր ժապավեն:
3.23. Վերնաշապիկ` երկարաթև, տոնական
Սպիտակ գույնի, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կոճկվում է 8 կոճակով, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ: Ուսերից մինչև գոտին և թևերին կենտրոնական մասում կարված է 1սմ լայնությամբ կարմիր ժապավեն:
IV. ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
4.1. Կիտել` ամենօրյա, ուսանշաններով և կիսաշրջազգեստ
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր, ուսանշանները` հանովի: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ: Կիսաշրջազգեստը` պարզ ձևի, գոտիով, հետևի մասը` կենտրոնակարով և բաց դարձածալով:
4.2. Գլխարկ` ամենօրյա
Մուգ կապույտ գույնի, տաք ներդիրներով:
4.3. Վերարկու` ձմեռային
Մահուդից, տաք ներդիրներով, երկարությունը` գետնից 29 սմ բարձր, 3 կոճակով, ուսանշանները` հանովի: Գրպանները ներկարված: Թիկունքամասը կենտրոնակարով, բաց դարձածալով, ռելեֆակարերով, որոնք գոտկամասում միացված են գոտիով:
4.4. Կիտել` տոնական ուսանշաններով
Մուգ կապույտ կտորից, կիտելը` մեկեզրանի, օձիքը` ծալովի, թևքերը` երկկտոր: Թևերի ներքևի մասում ասեղնագործված են անկյունաձև նարնջագույն և դեղին երիզներ:
4.5. Վերնաշապիկ` կարճաթև, սպիտակ գույնի
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` կարճ, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
4.6. Վերնաշապիկ` երկարաթև, դեղին գույնի, հանովի ուսանշաններով
Սպիտակ բամբակյա կտորից, ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով, կափույրով և շերտակարով վրադիր 2 գրպան, ուղիղ գոտիով: Կոճկվում է 8 կոճակով, թևքերը` երկար, ուսերին տեղադրված են ուսանշանների ամրակներ:
4.7. Կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից:
4.8. Կիսաճտքավոր կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, միջադիրը` բիազ կամ համանման:
4.9. Երկարաճիտք կոշիկ
Կարված է սև, բնական կաշվից, երեսամասը` ամբողջական առաջամասով:
V. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
5.1. Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ: Թիկունքին կարված է մեծ գրպան` կափույրով: Թիկունքին Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշն է: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկամասում` կափույրով գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
5.2. Փրկարարի տաբատ-բաճկոն` կարճ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով: Կրծքամասը և թիկունքը` դեղին գույնի է, որի ներքևի եզրին կարված է 2 սմ լայնությամբ լուսարձակող սպիտակ ժապավեն: 2 կողային գրպանով: Ձախ թևի վրա կափույրով գրպան: Տաբատ` 2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 լուսարձակող ժապավենով:
5.3. Փրկարարի թիկնոց` ներդիրով
Հատուկ պաշտպանիչ աշխատանքային հագուստ է` վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: Բաղկացած է տաբատից և կիսաբաճկոնից՝ ներս ընկած թաքնված գրպաններով, վերևից ներքև ձգվող լուսարձակող ժապավեններով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, օդափոխիչ հատուկ անցքերով:
5.4. Փրկարարի կիսակոմբինիզոն
Տաք ներդիրով: Կիսակոմբինիզոնն ունի դեպի առաջ թեքված շղթայով փակվող գրպաններ, ունի լուսարձակող մանժետներ, լրացուցիչ ներս մտնող ռեզինե գրկող ներդիր:
5.5. Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկաներ)
Էլաստիկ, կիսաբրդյա նյութերից, արհեստական և բնական մորթիներով պատված ականջակալներով:
5.6. Փրկարարի ձմեռային կոշիկներ
Պատրաստված բարձրորակ կաշվից, ինչպես տաք ներդիրով, այնպես էլ կիսասեզոնային:
5.7. Փրկարարի ձմեռային համազգեստ
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 2 կողային վեր բարձրացող գրպանով, կրծքամասում` 2 գրպանով: Երկկողմանի շղթայով, օձիքն ուղղաձիգ դեպի վերև: Օձիքի մասում պաշտպանիչ կարմիր շղթայով կոճկվող կտոր է: Թևերը` լայն մանժետներով:
5.8. Փրկարարի ժիլետ` առանց թևերի
Վատ եղանակից և ցրտից պաշտպանվելու համար` կապույտ կամ կարմիր գույնի պոլիէթիլենից (50-70 միկրոն հաստությամբ)` էլաստիկ: 6 գրպանով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թիկունքին լուսարձակող ժապավեններով:
5.9. Մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
5.10. Վերնաշապիկ` երկարաթև
Բամբակե կտորից, կապույտ գույնի: Թիկունքին և կրծքամասում լուսարձակող ժապավեններով:
5.11. Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ` կապույտ գույնի
Կարմիր կափույրով, 2 կրծքամասի գրպաններով, որոնք ամրացվում են 2 կոճակով: Օձիքը` ծալովի, կարմիր գույնի: Թևերը` մանժետով:
5.12. Տաբատ
2 ներկարված կողային գրպանով, ծնկների վերևի մասում կափույրով, 2 կոճակով ամրացվող գրպան: Հետևի մասում ներկարված է 2 կափույրով գրպան, որոնք ամրացվում են կոճակով: Ներքևի մասում 2 սմ սպիտակ լուսարձակող ժապավեններով:
5.13. Հրշեջ-փրկարարի մայկա
Բամբակե կտորից` կապույտ գույնի:
5.14. Հրշեջ-փրկարարի վերնաշապիկ` երկարաթև
Բամբակե կտորից, կապույտ գույնի: Թիկունքին և կրծքամասում լուսարձակող ժապավեններով:
5.15. Կեպի
Կարմիր գույնի, կապույտ գլխարկահովհարից: Գլխարկի վերևի մասում սպիտակ
2 սմ լուսարձակող ժապավենով:
VI. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ
6.1. Ժիլետ` հրակայուն, ջրակայուն
Սև գույնի, երկկողմանի շղթայով, ուսերից դեպի գոտկատեղ և կոնքամասով 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: Օձիքը` ուղղաձիգ դեպի վեր լուսարձակող ժապավենով: Թիկունքում ասեղնագործված են «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը:
6.2. Ազատթող տաբատ` հրակայուն
Ներքևի մասում 2 սմ լայնությամբ լուսարձակող ժապավեններով: 2 կողային ներկարված գրպանով:
6.3. Բաճկոն` սև գույնի, հրակայուն
Երկկողմանի շղթայով, 2 շղթայով առանձնացվող օձիքով և հանովի գլխարկով, գոտկատեղում և թևամասում` զուգահեռ, 10սմ հեռավորությամբ, 2 լուսարձակող ժապավենով, կողային, դեպի վեր բարձրացող գրպաններով:
6.4. Կարճաթև մայկա
Կապույտ գույնի, բամբակյա:
6.5. Փրկարարի կիսաբաճկոն` կիսաերկար
Երկարաթև, մուգ կապույտ գույնի, ամրացված ձմեռային տաք ներդիրով, երկկողմ շարժական շղթայով, բարձր ամրությամբ, գրպաններով՝ ռադիոկայանի, կեռիկների, փոկերի և անհրաժեշտ իրերի համար։ Թևքերին և թիկունքին լուսարձակող ժապավեններով, օձիքից՝ շղթայով հանվող գլխարկ:
6.6. Փրկարարի կիսաբաճկոն` կարճ
Ձմեռային տաք ներդիրով փակվող երկկողմանի երիզաշղթայով կոճկվող ռեզինե գոտիով: Ձեռքերին ռեզինե լայն մանժետներ: Օձիքը` լայն ամրակներով ամրացված հանովի գլխարկով:
VII. ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ, ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ
7.1. Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշ
Արարատ լեռան հավերժություն խորհրդանշող, շրջանաձև մակերեսի վրա պատկերված, մեջտեղում հավերժության նշանով հատվող` մեծ և փոքր Մասիսների ուրվագիծն է, եռագույն դրոշի հաջորդական գույներով (կարմիր, կապույտ, նարնջագույն): Դրոշի մեջտեղում ճառագում է երկնակապույտ հավերժության նշանը, որի պտույտի 4 թևը վերին մասով կարծես երկինքն է, իսկ մյուս 4-ը` ստորոտը հատող մասը` կենարար ջուրը: Մասիսների աջ և ձախ ստորոտներից իրարից բաժանվում են հայկական դրոշի գույները պարունակող, սուրբ երրորդություն խորհրդանշող կյանքի (հույսի, հավատի և փրկության) ճանապարհները: Այդ ճանապարհները կամաց սեղմվում և միաձուլվում են քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող նշանի ներքո: Այդ նշանը դարչնագույն երկիրն է` մակերեսի վրա դաջված կապույտ ջուր հիշեցնող հավասարակողմ եռանկյունով:
Շրջանի մակերեսը երիզված է 3 մմ լայնությամբ փրկարարական ոսկեգույն պարանով: Մեծ շրջանի արծաթագույն մակերեսի վրա, մուգ կապույտ գույնով, կամարաձև, 10 տառատեսակով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ», իսկ հակադիր կողմում` անգլերեն թարգմանությունը` «ARMENIAN RESCUE SERVICE» (նկար 1):
7.2. Թևքի տարբերանշան
Փրկարարական ծառայության միասնական տարբերանշանը` վահանաձև, խորհրդանշում է Հայաստանի փրկարար ծառայությունը: Վերին մասում 12 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆ» և անգլերեն թարգմանությամբ` «ARMENIA» բառերը: Ստորոտում կամարաձև, 10 տառատեսակով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» և անգլերեն թարգմանությունը` «ARMENIAN RESCUE SERVICE» (նկար 2): Կարվում է ձախ թևքի վրա:
Փրկարարի տարբերանշանը վահանաձև է, հենքի հիմքում հին հայկական «Ութաթև աստղ», որը կառուցվում է 2 խորանարդի (մեծ և փոքր) հատումից: Ութաթև աստղի կենտրոնում տեղավորված է քաղաքացիական պաշտպանությունը խորհրդանշող եռանկյունաձև տարբերանշանը: Հրշեջի տարբերանշանը` հրշեջի սաղավարտ, որի կենտրոնում իրար հատվող խաչաձև, դրոշի բռնակ հիշեցնող հրդեհամարման մետաղյա փողորակներով: Տարբերանշանները փակցվում են համազգեստի օձիքի դիմային մասում (նկար 3):
Թևքի տարբերանշանները կրում են ձախ թևքի արտաքին կողմից, ձմեռային (կիսասեզոնային) վերարկուների, կիսասեզոնային բաճկոնների, կիտելների, բրդե ժակետների և բաճկոնների` թևքի վերևի կետից մինչև նշանը` 90 մմ տարածությամբ:
7.3. Ուսանշաններ (նկար 4)
Փրկարարական ծառայության գեներալների ուսանշանների ստորին հատվածից դեպի վեր բարձրանում են ոսկեգույն թելով գործված ուղղանկյունաձև դափնիներ: Համազգեստի օձիքի դիմային մասում ասեղնագործվում են անկյունաձև դափնու տերևներ, կենտրոնում 22 մմ տրամագծով աստղով, ընդ որում, գեներալ-լեյտենանտի համար` 2 աստղ (իրարից 25 մմ հեռավորությամբ), իսկ գեներալ-մայորի համար` մեկ աստղ:
Համապատասխան պաշտոնյաների արծաթագույն ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են ոսկեգույն անկյունակային ժապավեններ (գնդապետ, փոխգնդապետ, մայոր, կապիտան, լեյտենանտներ)՝ երիզված կապույտ թելով, քանակով և 3 մմ հաստությամբ կապույտ երկայնակի ժապավեններ` ըստ կոչման։
Փրկարարական ծառայության ենթասպաների ուսանշանների մակակարի ստորին մասում կարվում են 30 աստիճան թեքությամբ ոսկեգույն ժապավեններ՝ երիզված կապույտ թելով:
Փրկարարական ծառայության կոչումը | Ոսկեգույն անկյունային ժապավենի հաստությունը(մմ) |
Ոսկեգույն անկյունային ժապավենի քանակը(հատ) |
Արտաքին կապույտ երիզի հաստությունը(մմ) | Անկյունային ժապավենների միջև հեռավորությունը (մմ) | Ուսանիշի վերին կենտրոնական եզրից մինչև կոճակն ընկած տարածությունը (մմ) |
Գնդապետ |
5 |
3 |
2 |
2 |
7 |
Փոխգնդապետ |
5 |
2 |
2 |
2 |
7 |
Մայոր |
5 |
1 |
2 |
2 |
7 |
Կապիտան |
3 |
4 |
3 |
1 |
7 |
Ավագ լեյտենանտ |
3 |
3 |
3 |
1 |
7 |
Լեյտենանտ |
3 |
2 |
3 |
1 |
7 |
Կրտսեր լեյտենանտ |
3 |
1 | 3 |
- |
7 |
Ավագ ենթասպա |
2 |
2 |
2 |
3 |
7 |
Ենթասպա |
2 |
1 |
2 |
- |
7 |
Փրկարարական ծառայության «Ավագ սերժանտ», «Սերժանտ», «Կրտսեր սերժանտ» և «Շարքային» կոչումներ ունեցող ծառայողների ուսանշանների վրա կարվում են ոսկեգույն ժապավեններ:
Փրկարարական ծառայության կոչումը | Ուսանշանների վրայի 3 մմ ժապավենների քանակը | Ուսանշանների երկարությամբ ժապավենների միջև ընկած տարածությունը (մմ) | Ուսանշանների ստորին եզրից մինչև ժապավենն ընկած տարածությունը(մմ) |
Ավագ սերժանտ |
3 |
2 |
25 |
Սերժանտ |
2 |
2 |
25 |
Կրտսեր սերժանտ |
1 |
- |
25 |
Շարքային |
- |
- |
- |
Փրկարարական ծառայության ուսանշանների երկարությունը 60 մմ է:
VIII. ՊԵՏԱԿԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
8.1. Պետական հրդեհային տեսչության աշխատողները (այսուհետ` աշխատողներ) համազգեստը կրում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
8.2. Աշխատողները կրում են սույն ձևի III և IV գլուխներով սահմանված համազգեստ:
8.3. Աշխատողների գլխարկին ամրացվում է Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը և Հայաստանի Հանրապետության զինանշանը:
8.4. Աշխատողների կիտելի (վերնաշապիկի) ձախ թևքին ամրացվում է սույն ձևի 7.2-րդ կետով նախատեսված Հայաստանի փրկարար ծառայության խորհրդանիշը (նկար 2), իսկ աջ թևքին` պետական հրդեհային տեսչության թևանշանը (նկար 5):
Թևանշանը հանդիսանում է պետական հրդեհային տեսչության պաշտոնական խորհրդանիշը:
Թևանշանը հնգանիստ է, բարձրությունը` 100 մմ, լայնությունը` 75 մմ:
Թևանշանի միջնամասում պատկերված է վահան: Վահանի ստորին հատվածում առկա է 9 մմ լայնությամբ կարմիր ժապավեն, որի վրա 2,5 մմ բարձրությամբ, սպիտակ տպագիր տառերով գրված է «Պետական հրդեհային տեսչություն»: Վահանի ներքևի կեսը զբաղեցնում է եռագույնը` կարմիր, կապույտ և նարնջագույն` 7 մմ լայնությամբ շերտեր, որոնց անմիջապես վերևում 4 մմ բարձրության վրա ոսկեգույն, տպագիր տառերով գրված է «Հայաստան», դրա վերևում պատկերված են հրշեջի սաղավարտ (անմիջապես վահանի վրա), իսկ վերնամասում, վահանի կողքերից (վահանից դուրս) և վահանի առանցքի նկատմամբ զուգաչափ` 2 հրշեջ կացին: Վահանի մեջտեղով, ուղղաձիգ, պատկերված է սուր: Վահանի ներքևի սահմաններին կից (վահանից դուրս), նույնպես զուգաչափ, պատկերված են կրակի բոցեր` կարմիր, դեղին և երկնագույն երանգավորումներով:
Թևանշանի ֆոնը վառ ոսկեգույն է: Կացինների և սրի մետաղական մասերը բաց և մուգ գորշ գույնի են, իսկ մնացած մասերը` սև: Վահանի ներսի մասը բաց գորշ է, իսկ 6 մմ լայնությամբ եզրայինը` մուգ: Վերջինիս պարագծով միմյանցից հավասար հեռավորության վրա առկա են թվով 10 և 2 մմ տրամագծով բաց կետեր:
Թևանշանի վրա պատկերված հրշեջ սաղավարտը, կացինները և կրակի բոցերը վկայում են այն մասին, որ պետական հրդեհային տեսչության գործունեությունն ուղղված է հրդեհային անվտանգության ապահովմանը: Վահանը և սուրը խորհրդանշում են պետական հրդեհային տեսչության իրավապահ (հետաքննության) մարմին հանդիսանալը:
Թևանշանի նիստերից յուրաքանչյուրը խորհրդանշում է տեսչության գործունեության 5 հիմնական հետևյալ ուղղություններից (ոլորտներից) մեկը`
ա) հրդեհատեխնիկական հետազոտություններ.
բ) հակահրդեհային քարոզչություն.
գ) հրդեհների հետաքննություն.
դ) պատժամիջոցների (սանկցիաների) կիրառում.
ե) իրավական ակտերի մշակում:
8.5. Աշխատողների համազգեստի թևերի ստորին մասում կարվում են պետական հրդեհային տեսչության թևքի տարբերանշանները (նկար 6), այն հաշվով, որ տարբերանշանի ստորին անկյունը թևքի ներքևի եզրից լինի 100 մմ բարձրության վրա: Թևքի տարբերանշանները 1350 -ի տակ միացված, բաց ոսկեգույն 5 մմ հաստությամբ շերտեր են:
Աշխատողների տարբերանշաններն են`
ա) կրտսեր տեսուչի համար` մեկ շերտ.
բ) տեսուչի համար` 2 շերտ.
գ) ավագ տեսուչի համար` 3 շերտ.
դ) գլխավոր պետական տեսուչի տեղակալի համար` 4 շերտ.
ե) գլխավոր պետական տեսուչի համար` 5 շերտ:
Տեսուչի, ավագ տեսուչի, գլխավոր պետական տեսուչի տեղակալի թևքի տարբերանշանի շերտերը կարվում են իրարից 2,5 մմ, իսկ գլխավոր պետական տեսուչի թևքի տարբերանշանի շերտերը` իրարից մեկ մմ հեռավորության վրա:
IX. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐՆԵՐԸ
9.1. Սույն գլխում տրվում են փրկարարական ծառայության ծառայողների համազգեստի նկարները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ
Ամառային անենօրյա համազգեստ` գեներալների համար
Ամենօրյա համազգեստ փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և ենթասպայական կոչումներ ունեցող տղամարդ ծառայողների համար
Ամենօրյա համազգեստ` փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և ենթասպայական կոչումներ ունեցող կին ծառայողների համար
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին համազգեստ տալու կարգը և համազգեստի օգտագործման ժամկետները:
ՆՈՐՄԱ 1.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Ամենօրյա կիսաբրդյա գլխարկ |
1 |
3 |
2. |
Կիտել` կիսաբրդյա |
1 |
3 |
3. |
Վերարկու` բրդյա |
1 |
4 |
4. |
Տաբատ` կիսաբրդյա |
1 |
3 |
5. |
Վերնաշապիկ |
1 |
2 |
6. |
Փողկապ |
1 |
5 |
7. |
Գոտի |
1 |
5 |
8. |
Կոշիկ |
1 զույգ |
2 |
9. |
Ձեռնոց |
1 |
3 |
Թույլատրվում է`
Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
ՆՈՐՄԱ 2.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
1. | Գլխարկ` կիսաբրդյա |
1 |
3 |
2. | Կիտել` կիսաբրդյա |
1 |
3 |
3. | Ամառային կարճ կիսասեզոնային կիսաբաճկոն և տաբատ |
1 լրակազմ |
3 |
4. | Տաբատ` կիսաբրդյա, մուգ կապույտ գույնի եզրագծերով |
1 |
3 |
5. | Վերնաշապիկ` կարճաթև |
1 |
1.5 |
6. | Վերնաշապիկ` երկարաթև, հանովի ուսանշաններով |
1 |
1 |
7. | Փողկապ |
1 |
1.5 |
8. | Կաշեգոտի |
1 |
5 |
9. | Ականջակալներով գլխարկ` ոչխարի մորթուց |
1 |
5 |
10. | Կիսավերարկու` ձմեռային |
1 |
4 |
11. | Շարֆ` կապույտ գույնի |
3 |
4 |
12. | Կոշիկ |
1 զույգ |
2 |
13. | Կիսաճտքավոր կոշիկ |
2 զույգ |
2 |
14. | Երկարաճիտք կոշիկ |
1 զույգ |
2 |
15. | Ձմեռային ամենօրյա երկարաթև սվիտեր |
1 |
4 |
16. | Ձմեռային ամենօրյա կարճաթև սվիտեր |
1 |
4 |
17. | Գլխարկ` մորթե |
1 |
5 |
18. | Օձիք` հանովի, արհեստական մորթուց |
1 |
5 |
19. | Ձեռնոց` բրդյա |
1 զույգ |
3 |
Կարճ կիսասեզոնային բաճկոն և տաբատ |
1 զույգ |
3 | |
20. | Վերարկու` ձմեռային |
1 |
4 |
21. | Վերնաշապիկ` կարճաթև, տոնական |
1 |
5 |
22. | Վերնաշապիկ` երկարաթև, տոնական |
1 |
5 |
Թույլատրվում է`
1. Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
2. Կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:
ՆՈՐՄԱ 3.
ԿԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար(հատ) | Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Կիտել ամենօրյա` ուսանշաններով և կիսաշրջազգեստ |
1 լրակազմ |
2 |
2. |
Գլխարկ` ամենօրյա |
1 |
2 |
3. |
Վերարկու` ձմեռային |
1 |
4 |
4. |
Կիտել` տոնական ուսանշաններով և կիսաշրջազգեստ |
1 լրակազմ |
5 |
5. |
Վերնաշապիկ` կարճաթև |
1 |
2 |
6. |
Վերնաշապիկ` երկարաթև |
1 |
2 |
7. |
Կոշիկ |
1 զույգ |
3 |
8. |
Կիսաճտքավոր կոշիկ |
1 զույգ |
2 |
9. |
Երկարաճիտք կոշիկ |
1 |
2 |
Թույլատրվում է`
1. Կարճաթև վերնաշապիկը փոխարինել երկարաթև վերնաշապիկով և հակառակը:
2. Կիսաճտքավոր կոշիկները փոխարինել կոշիկներով և հակառակը:
ՆՈՐՄԱ 4.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) | Կրելու ժամկետը (տարի) |
1. |
Փրկարարի տաբատ-կիսաբաճկոն` կիսաերկար |
1 լրակազմ |
2 |
2. |
Փրկարարի տաբատ-բաճկոն կարճ |
1 լրակազմ |
2 |
3. |
Փրկարարի թիկնոց` ներդիրով |
1 |
4 |
4. |
Փրկարարի կիսակոմբինեզոն |
1 |
2 |
5. |
Փրկարարի ձմեռային գլխարկներ (կեպկա) |
1 |
2 |
6. |
Փրկարարի ձմեռային կոշիկներ |
1 զույգ |
2 |
7. |
Փրկարարի ձմեռային համազգեստ |
1 |
3 |
8. |
Փրկարարի ժիլետ առանց թևերի |
1 |
3 |
9. |
Մայկա |
1 |
8 ամիս |
10. |
Վերնաշապիկ` երկարաթև |
1 |
1 |
11. |
Հրշեջ-փրկարարի ամենօրյա համազգեստ |
1 |
1 |
12. |
Հրշեջ-փրկարարի մայկա |
1 |
1 |
13. |
Տաբատ |
1 |
8 ամիս |
14. |
Հրշեջ-փրկարարի վերնաշապիկ երկարաթև |
1 |
2 |
15. |
Կեպի |
1 |
3 |
ՆՈՐՄԱ 5.
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ (ՊԱՇՏՊԱՆԻՉ) ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN |
Անվանումը |
Քանակը` մեկ մարդու համար (հատ) |
Կրելու ժամկետը (տարի) |
1. |
ժիլետ` հրակայուն, ջրակայուն |
1 |
3 |
2. |
Ազատթող տաբատ` հրակայուն |
1 |
3 |
3. |
Բաճկոն` սև գույնի, հրակայուն |
1 |
4 |
4. |
Կարճաթև մայկա |
1 |
1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |