ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.
|
«10.1. կտակակատարի լիազորությունների հավաստման |
բազային տուրքի |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-21.3-րդ կետերով.
|
«21.1. կատարողական մակագրության թերթ տալու համար |
բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
21.2. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի |
|
|
ա) անձանց ազգակցական հարաբերությունները հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
բ) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելու փաստը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
գ) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
դ) ժառանգությունն ընդունելու և ժառանգության բացման վայրի փաստի հաստատման համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
ե) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
զ) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը հաստատելու համար |
բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
21.3. գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ.1» ենթակետով.
|
«բ.1) կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու համար |
15». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» ենթակետով.
|
«գ.1) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու ծանուցման համար |
3». |
3) «ժգ» ենթակետը «արժեթղթերը» բառից հետո լրացնել «, թանկարժեք մետաղները, քարերը» բառերով, իսկ «պահպանելու» բառից հետո՝ «և վկայագիր տալու» բառերով:
Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-187-Ն |