ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 2.2-րդ և 2.3-րդ ենթակետերը, 4-րդ կետի 4.1-րդ ենթակետը, 6-րդ կետի 6.2-րդ ենթակետը, 9-րդ կետի 9.4-րդ ենթակետը, 11-րդ կետի 11.10-րդ, 11.11-րդ, 11.12-րդ, 11.26-րդ, 11.30-րդ, 11.40-րդ ենթակետերը, 15-րդ կետի 15.2-րդ ենթակետը, 16-րդ կետի 16.1-րդ և 16.2-րդ ենթակետերի երկրորդ և յոթերորդ պարբերությունները, 18-րդ կետի 18.2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ |
|
| 8.1. նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 10-ապատիկի չափով |
| 8.2. տարրական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 15-ապատիկի չափով |
| 8.3. հիմնական ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
| 8.4. միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
| 8.5. հատուկ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
| 8.5.1 նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման համար |
բազային տուրքի 30-ապատիկի չափով |
| 8.5.2 միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար, բացառությամբ բժշկական միջին մասնագիտական ծրագրերի |
բազային տուրքի 150-ապատիկի չափով |
| 8.5.3 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն կրթական ծրագրերի |
բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի 13.1-րդ ենթակետից հանել «և նորոգման» բառերը:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 15-րդ կետի 15.1-րդ ենթակետի «չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի» բառերը փոխարինել «միջազգային կանոնավոր օդային հաղորդակցության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 16-րդ կետի 16.1-րդ և 16.2-րդ ենթակետերի առաջին պարբերություններում «քաղաքացիական» բառերը փոխարինել «քաղաքացիական և արդյունաբերական» բառերով:
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 18-րդ կետի 18.8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«18.8 Սննդամթերքի արտադրության համար, |
բազային տուրքի 15000- ապատիկի չափով |
| -«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 1000- ապատիկի չափով |
| -«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ` խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 50- ապատիկի չափով |
| -գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 25-ապատիկի չափով |
| -գարեջրի արտադրության համար` տարեկան |
բազային տուրքի 500- ապատիկի չափով»: |
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում 1-ին մասի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.12-րդ և 18.13-րդ ենթակետերով`
| «18.12 թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի` - արտադրություն կամ պատրաստում` տարեկան |
բազային տուրքի 100- ապատիկի չափով |
| - նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակում` տարեկան |
բազային տուրքի 200- ապատիկի չափով |
| - պահպանում | բազային տուրքի 50- ապատիկի չափով |
| - տեղափոխում` տարեկան | բազային տուրքի 50- ապատիկի չափով |
|
- բաշխում, բացթողում և իրացում` տարեկան |
բազային տուրքի 50- ապատիկի չափով |
| - արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերում` տարեկան |
բազային տուրքի 50- ապատիկի չափով |
| - գիտական և ուսումնական նպատակներով օգտագործում |
բազային տուրքի 20- ապատիկի չափով |
| - ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակում` տարեկան |
բազային տուրքի 30- ապատիկի չափով |
| - օգտագործմամբ փորձաքննության անցկացում` տարեկան |
բազային տուրքի 20- ապատիկի չափով |
| - արտահանում կամ ներմուծում` տարեկան |
բազային տուրքի 100- ապատիկի չափով |
| 18.13 տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցում |
բազային տուրքի 10- ապատիկի չափով»: |
Հոդված 8. Օրենքի 19.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«Հոդված 19.1 |
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ և սերտիֆիկատներ տալու և դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը |
| Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ | |
| 1. Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
| 2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի 80-ապատիկի չափով |
| 3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի 150-ապատիկի չափով |
| Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ | |
| 4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` | |
| ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար | բազային տուրքի չափով |
| բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
| դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար | բազային տուրքի 50 տոկոսի չափով |
| 5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)` | |
| ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր) 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար | բազային տուրքի 50 տոկոսի չափով |
| բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի չափով |
| գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար` | |
| ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար | բազային տուրքի չափով |
| բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար | բազային տուրքի քառապատիկի չափով |
| 7. Զենքի հավաքածու կազմելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի քսանապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի տասնապատիկի չափով |
| 8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի ութսունապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի քառասնապատիկի չափով |
| 9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում մարտական զենք պահելու և օգտագործելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի քսանապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի տասնապատիկի չափով |
| 10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)` | բազային տուրքի քառապատիկի չափով |
| Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ | |
| 11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար` | |
| ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) | բազային տուրքի քառապատիկի չափով |
| բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով) | բազային տուրքի քառապատիկի չափով |
| գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով) | բազային տուրքի վեցապատիկի չափով |
| 12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)` | |
| ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար | բազային տուրքի քառապատիկի չափով |
| բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար | բազային տուրքի վեցապատիկի չափով |
| գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի 12-ապատիկի չափով |
| դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
| 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի տասնապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի վեցապատիկի չափով |
| 14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար` | |
| ա) 3 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
| բ) 5 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
| 15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար) | բազային տուրքի քառապատիկի չափով |
| 18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար) | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
| 19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով) | բազային տուրքի եռապատիկի չափով |
| 20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) | լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից»: |
Հոդված 9. Սույն օրենքի 1-ին, 3-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Սույն օրենքի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
|