ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մարտի 2019 թվականի N 360-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԱԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 9-րդ կետով հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում՝
1) պայմանագրային հիմունքներով գիտական կենտրոններին և ֆերմերային տնտեսություններին (այսուհետ՝ շահառու) տրամադրված սերմացուն ենթակա է վերադարձման 1:2 փոխհարաբերությամբ սերմանյութի կամ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի տեսքով` համաձայն հավելվածի.
2) շահառուները վերադարձման ենթակա սերմացուները հանձնում են համապատասխան մարզպետարանների տնօրինմանը` հետագա օգտագործման իրավունքով, անվճար հիմունքներով, որոնց վերաբերյալ մարզպետարանները սերմացուների բաշխումը կատարելուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնում են ամփոփ հաշվետվություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, իսկ 1:1 փոխհարաբերությամբ դրամական արժեքի վերադարձի դեպքում վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին (900011023422):
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործողությունները շահառուների կողմից կատարելուց հետո դադարում են ծրագրով նախատեսված և ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և շահառուների միջև կնքված պայմանագրերով սահմանված իրավունքներն ու պարտականությունները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դադարեցվում է ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. ապրիլի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 360-Լ որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏԻԿԸՆԴԵՂԵՆ ՈՐՈՇ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՍԵՐՄՆԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ
Հ/հ |
Շահառուի անունը (անվանումը) |
Հատկացված սերմացուն |
Հատկացված սերմացուի |
Հետ վերադարձնելու ենթակա սերմացուի | ||
քանակը (կգ) |
արժեքը(դրամ) |
քանակը (կգ) |
արժեքը (դրամ) | |||
1. |
«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ |
սիսեռ |
250 |
287500 |
500 |
287500 |
2. |
Այվազյան Ալբերտ |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
250 |
132500 |
500 |
132500 | ||
ոսպ |
150 |
157500 |
300 |
157500 | ||
սիսեռ |
100 |
115000 |
200 |
115000 | ||
3. |
Գաբոյան Հովհաննես |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
250 |
132500 |
500 |
132500 | ||
ոսպ |
150 |
157500 |
300 |
157500 | ||
սիսեռ |
100 |
115000 |
200 |
115000 | ||
4. |
Գևորգյան Գևորգ* |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
250 |
132500 |
500 |
132500 | ||
ոսպ |
250 |
262500 |
500 |
262500 | ||
սիսեռ |
100 |
115000 |
200 |
115000 | ||
5. |
Գևորգյան Հովհաննես |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
250 |
132500 |
500 |
132500 | ||
ոսպ |
150 |
157500 |
300 |
157500 | ||
սիսեռ |
100 |
115000 |
200 |
115000 | ||
6. |
ՀՀ ԳՆ «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
ոլոռ |
900 |
477000 |
1800 |
477000 |
7. |
Ղազարյան Մամիկոն |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
250 |
132500 |
500 |
132500 | ||
ոսպ |
150 |
157500 |
300 |
157500 | ||
սիսեռ |
100 |
115000 |
200 |
115000 | ||
8. |
Նալբանդյան Էդիկ |
հնդկացորեն |
4200 |
2604000 |
8400 |
2604000 |
ոլոռ |
800 |
424000 |
1600 |
424000 | ||
ոսպ |
3100 |
3255000 |
6200 |
3255000 | ||
սիսեռ |
3500 |
4025000 |
7000 |
4025000 | ||
9. |
Պետրոսյան Հունան |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
250 |
132500 |
500 |
132500 | ||
ոսպ |
150 |
157500 |
300 |
157500 | ||
սիսեռ |
100 |
115000 |
200 |
115000 | ||
10. |
Սերգոյան Արա |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
250 |
132500 |
500 |
132500 | ||
ոսպ |
150 |
157500 |
300 |
157500 | ||
սիսեռ |
100 |
115000 |
200 |
115000 | ||
11. |
Ոսկանյան Խաչիկ |
հնդկացորեն |
100 |
62000 |
200 |
62000 |
ոլոռ |
150 |
79500 |
300 |
79500 | ||
ոսպ |
100 |
105000 |
200 |
105000 | ||
սիսեռ |
150 |
172500 |
300 |
172500 | ||
12. |
Իվանյան Սևադա |
ոլոռ |
400 |
212000 |
800 |
212000 |
ոսպ |
150 |
157500 |
300 |
157500 | ||
սիսեռ |
200 |
230000 |
400 |
230000 | ||
13. |
Մելիք-Թանգյան Նարեկ |
ոլոռ |
350 |
185500 |
700 |
185500 |
ոսպ |
200 |
210000 |
400 |
210000 | ||
սիսեռ |
200 |
230000 |
400 |
230000 | ||
14. |
Խաչատրյան Գագիկ |
ոլոռ |
650 |
344500 |
1300 |
344500 |
ոսպ |
300 |
315000 |
600 |
315000 | ||
ԸՆԴԱՄԵՆԸ՝ |
20000 |
16750000 |
40000 |
16750000 |
* Ծրագրի շրջանակներում տրամադրված սերմացուները, որոնք ցանքի համար չեն օգտագործվել և ցանքային պիտանելիությունը համապատասխանում է սերմացուների նկատմամբ սահմանված պահանջներին, ենթակա են նույն քանակությամբ հետ վերադարձման:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |