ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մայիսի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
|
«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար |
բազային տուրքի 1400-ապատիկի չափով |
|
ԱՏԳ ԱԱ 252310000 ծածկագրին դասվող ցեմենտի «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար |
բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պետական տուրքը հետվերադարձման ենթակա չէ:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 8-ից:
|
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. հունիսի 9 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: