Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-030-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.12.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.19/65(589) Հոդ.1303
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.12.2007
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

     

1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
2.10.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

2. «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
2.10.2007

Սոցիալական, առողջապահության և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով

     

3. ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
22.10.2007

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

     

4. ա) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
բ) «Բանկային, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
22.10.2007

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

     

5. ա) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մասին»
բ) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
գ) «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»
դ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»
ե) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»
զ) «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
է) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ը) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
թ) «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժ) «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժա) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժբ) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժգ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժդ) «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ժե) «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժզ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժէ) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
ժը) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ժթ) «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության oրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ի) «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
իա) «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
իբ) «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»

Կառավարություն
29.11.2007

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

6. ա) Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների շրջանառության մասին
բ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
գ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
11.10.2007

Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

     

7. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
2.10.2007

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

     

8. «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
22.10.2007

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային
հանձնաժողովը

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Տ. Թորոսյան


3 դեկտեմբերի 2007 թվականի,
քաղ. Երևան
Ն-030-4

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան