ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հուլիսի 2007 թվականի N 06-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 13-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը» հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Հավելվածի 164-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «3» թիվը փոխարինել «2» թվով.
2. Հավելվածը լրացնել նոր «230.1»ուղղ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
230.1 | Համակարգչային ծառայության կրտսեր մասնագետ |
կրտսեր, 2-րդ | 1 |
3. Հավելվածը լրացնել նոր «230.2» կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
230.2 | Կադրերի բաժնի գործավար | կրտսեր, 2-րդ | 1 |
4. Հավելվածի 253-րդ կետի «Հաստիքների քանակը» սյունակում «11» թիվը փոխարինել «10» թվով:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ |
Հ. Մանուկյան |