«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2005 թվականի N 781-Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի 1-6-րդ կետերում նշված ու միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը։
(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
5. Հայտին կից կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա իրականացվելիք աշխատանքների և մատուցվող ծառայությունների նկարագրությունը.
դ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման որակի ապահովման ծրագիրը.
ե) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.
զ) տեղեկանք միջուկային տեղակայանքի շահագործող կազմակերպության կողմից հայտատուին` աշխատանքներ իրականացնելու և (կամ) ծառայություններ մատուցելու ներգրավման վերաբերյալ (հայտատուի և շահագործող կազմակերպության միջև կնքված պայմանագրի պատճենը).
է) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար նախատեսված տեխնիկական և այլ միջոցների (համապատասխան տեխնոլոգիաներ, սարքավորումներ, փաստաթղթեր և այլն) նկարագրությունը.
ը) սույն կետի «դ» ենթակետում նշված փաստաթղթի փորձաքննության եզրակացությունը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու մասին հայտը կարգավորող մարմնի կողմից քննարկվում է բոլոր փաստաթղթերը մուտքագրվելու օրվանից` 30 օրվա ընթացքում:
7. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկման ժամանակ դիտարկվում են`
ա) հայտի և դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը սույն կարգի և այլ օրենսդրական ակտերի պահանջներին.
բ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման որակի ապահովման ծրագրի համապատասխանությունը միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
գ) միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքներ կատարող և ծառայություններ մատուցող անձնակազմի մասնագիտական որակավորումը:
8. Սույն կարգով նախատեսվող լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը մերժվում է`
ա) եթե հայտին կից ներկայացվող փաստաթղթերը չեն համապատասխանում միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:
9. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
10. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման լիցենզիայի վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը, կամ դադարեցումն իրականացվում է համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
11. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործունեության լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` կարգավորող մարմնի կողմից:
12. Միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված` լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործունեության համար լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ _ _ _ _
______________________________________________` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
(լիցենզավորման ենթակա աշխատանքի և ծառայության մատուցման տեսակը)
ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն ___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և
____________________________________________________________
գործունեության իրականացման վայրը)
__________________________________________________________________
__________________________________________________________________
2. Հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը __________________
____________________________________________________________
3. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
կազմակերպության տնօրեն |
______________ |
___________________ |
_____ __________ 200 թ.
Կ.Տ.
(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
______________________________________________` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
(լիցենզավորման ենթակա աշխատանքի և ծառայության մատուցման տեսակը)
ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՎ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ___ _________ 200 թ.
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
________________ |
___________________ |
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |