«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2004 թվականի N 631-Ն
«ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 36562,0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի ու շինությունների առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
«Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:
4. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) երկրագործության և բույսերի պաշտպանության բնագավառում ավանդական տեխնոլոգիաների կատարելագործումը, նոր տեխնոլոգիաների մշակումը, հացազգի մշակաբույսերի նոր բերքատու սորտերի ստացումը և ներդրումը.
բ) ագրոտեխնիկայի, սելեկցիայի, սերմնաբուծության, կենսաքիմիայի, ագրոէկոլոգիայի, կարտոֆիլաբուծության, կենսատեխնոլոգիայի և բույսերի պաշտպանության ոլորտներում հետազոտությունների իրականացումը.
գ) գյուղատնտեսական մշակաբույսերի, բազմամյա տնկարկների վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի համակարգի մշակումն ու ներդրումը.
դ) գյուղատնտեսության բնագավառում գիտական կադրերի պատրաստումը:
5. Թույլատրել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, անհրաժեշտության դեպքում, գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիայի, սերմնաբուծության և բույսերի պաշտպանության ուղղությամբ վճարովի խորհրդատվական ծառայության մատուցում.
բ) գյուղատնտեսության բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների ուսումնական պրակտիկաների կազմակերպում:
6. Սահմանել, որ`
ա) «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող 8506,0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
բ) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը և շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
7. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ»,«դ»,«ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:
8. «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, գիտափորձնական նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են`
ա) Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական տարածքից` 106,0 հեկտար վարելահող.
բ) Արմավիրի մարզի Մերձավանի գյուղական համայնքի վարչական տարածքից` 71,31 հեկտար հողատարածք (28,0 հեկտար վարելահող, 43,31 հեկտար անօգտագործելի),
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 04.08.05 N 1161-Ն):
(8-րդ կետը փոփ. 04.08.05 N 1161-Ն)
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.
բ) «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
10. Սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
11. Սույն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|