Գլխավոր տեղեկություն
Համար
N 844
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.1998
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.1998

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 1998 թվականի N 844

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 255 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(որոշումն ուժը կորցրել է 21.06.02 թիվ 379-Ա)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 553164 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի միկրոավտոբուսային ՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Երևանի միկրոավտոբուսային ՈՒԱՏ» բաց բաժնետիրական ընկերության (գլխավոր մասնաշենքի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է «փոքր» օբյեկտների համար սահմանված տարածքային 7 ուղղիչ գործակից):

1.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը 524370 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 524370 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 524370 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 524370 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. «Երևանի միկրոավտոբուսային ՈՒԱՏ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 28794,3 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 12911,5 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 7559,9 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 3647,4 հազ. դրամ.

հաշվարկներ տարբեր կրեդիտորների նկատմամբ` 1409 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 3266,5 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 3266,5 հազ. դրամ:

1.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

1.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 107814 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիրանուշ» (Սպիտակի պանրի գործարան) փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով վերակազմավորելով «Սիրանուշ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 107121 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 107121 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 85697 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 85697 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Սիրանուշ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 693 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 193 հազ. դրամ.

արտաբյուջետային վճարումների գծով` 19 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 34 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 435 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 12 հազ. դրամ:

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 31868 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինանյութառ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել ազատ բաժանորդագրության միջոցով` վերակազմավորելով «Շինանյութառ» բաց բաժնետիրական ընկերության (ընկերության կազմում մասնավորեցնել «փոքր» օբյեկտների համար սահմանված գնահատման կարգով գնահատված Երևանի Արաբկիրի թաղային համայնքից վարձակալած ոչ բնակելի տարածքը (քաղ. Երևան, Բաբայան 36):

3.2. «Շինանյութառ» պետական փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մեծածախ պահեստը (քաղ. Երևան, Արին բերդի 1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

3.3. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 29992 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29992 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ` մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 29992 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 29992 հատ մեկնարկային քանակի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. «Շինանյութառ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1875,7 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 46 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 188,6 հազ. դրամ.

դուստր (կախյալ) ձեռնարկությունների նկատմամբ` 918,4 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 620,6 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 102,1 հազ. դրամ:

3.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հայնորոգշին» պետական ձեռնարկության Գյումրիի «Շիրակ» դուստր ձեռնարկությունը վերակազմավորել «Շիրակի նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության:

4.2. Հաշվեկշռային մեթոդով 56762 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շիրակի նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմավորելով «Շիրակի նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության:

4.3. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 26905 հազ. դրամ, որը համապատասխանում է 26905 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը կազմում է 26905 հազ. դրամ, որը համապատասխանում է 26905 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.5. «Շիրակի նորոգշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 29857 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 5918,7 հազ. դրամ.

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2068,8 հազ. դրամ.

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 19136,2 հազ. դրամ.

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 313,7 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 2419,6 հազ. դրամ, որից`

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի գծով` 2407,6 հազ. դրամ:

4.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

բ) երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

4.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

ներդրումների չափը.

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.8. Մրցույթի երաշխիքային վճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած երաշխիքային վճարի չափը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.9. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության «Էջմիածնի կամրջաշինական ճանապարհներ» պետական փակ բաժնետիրական ընկերության վարձակալած` հաշվեկշռային մեթոդով 2721 հազ. դրամ գնահատված արժեքով պետական գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Վերադարձ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

5.2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարը կատարելով մեկամսյա ժամկետում:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, լուծարման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 20-ի թիվ 139 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 255 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

հանել որոշման 19.2-րդ կետից «և օժանդակ տնտեսությունը» բառերը և 21.1-21.10-րդ կետերը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան