«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 11010251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 մայիսի 2010 թ. |
N 395-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.06.15 N 553-Ն)
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով`
(նախաբանը փոփ. 26.03.24 N 19-Ն)
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությունների կազմակերպման, անցկացման կարգը` համաձայն Հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և օրենսդրության և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` փաստաթուղթը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ա. Աշոտյան |
Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 395-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ (ՀԱՎԱՍՏԱԳԻՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐԻ) ԴԱԴԱՐԵՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 11.06.15 N 553-Ն, 07.08.18 N 914-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց (այսուհետ` Հավակնորդ) թեստավորման միջոցով հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) (այսուհետ` հավաստագրում) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:
2. Հավաստագրման քննությանը կարող է մասնակցել ցանկացած անձ, որը բավարարում է «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջներին:
(2-րդ կետը փոփ. 26.03.24 N 19-Ն)
3. Հավաստագրումը կազմակերպվում է քննաշրջաններով՝ տարեկան առնվազն մեկ անգամ` ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հաստատած ժամանակացույցի:
4. Ժամանակացույցում նշվում են Հավաստագրման անցկացման քննաշրջանի ժամանակահատվածը և տվյալ քննաշրջանի Հավաստագրման օրերը:
5. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.
1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
2) քննություն՝ թեստավորման միջոցով.
3) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրում՝ հինգ տարի ժամկետով։
6. Հավաստագրման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մայիսի 18-ի N 396-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն ձևավորված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով):
7. Սույն կարգի համաձայն քննություն հանձնած և անցողիկ շեմը հաղթահարած անձը ճանաչվում է հավաստագրված:
(7-րդ կետը խմբ. 26.03.24 N 19-Ն)
8. Հավաստագիրը (Ձև-1) պարտադիր փաստաթուղթ է հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցելու, ընտրվելու կամ նշանակվելու համար՝ անկախ հանրակրթական ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
(8-րդ կետը փոփ. 26.03.24 N 19-Ն)
9. Նախարարությունը յուրաքանչյուր հավաստագրումից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում հրապարակում է հավաստագրված անձանց ցանկը:
2. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
10. Նախարարությունը սույն կարգի 3-րդ կետով սահմանված հավաստագրման 1-ին քննությունից առնվազն 1 ամիս առաջ իր պաշտոնական կայքում հրապարակում է հավաստագրման մասին հայտարարություն, որի տեքստում նշվում է.
1) հավաստագրմանը մասնակցելու համար դիմումի ձևանմուշը (Ձև-2).
2) դիմումների ընդունման օրերը, ժամերը և վերջնաժամկետը.
3) սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:
11. Հավակնորդը հավաստագրմանը մասնակցելու վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին (այսուհետ` Նախարար) ուղղված դիմումը (այսուհետ՝ դիմում), ինչպես նաև սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ՝ էլեկտրոնային փաթեթ) ներկայացնում է Նախարարություն՝ հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով՝ նախապես գրանցվելով համակարգում և ստանալով մուտքանուն և գաղտնաբառ։
12. Հավակնորդի էլեկտրոնային փաթեթը ներառում է.
1) բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը.
2) տեղեկանք աշխատանքային վայրից.
3) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը։
13. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում է հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը սույն կարգով սահմանված պահանջներին, ամփոփում և քննության մասնակից հավակնորդների անվանացանկը ներկայացնում է գլխավոր քարտուղարի հաստատմանը:
14. Փաստաթղթերն ամբողջական չլինելու կամ կարգի պահանջներին անհամապատասխան լինելու դեպքում հանձնաժողովը համակարգում կատարում է նշում՝ նշելով պատճառը: Հավակնորդը 2 աշխատանքային օրվա ընթացքում հնարավորություն է ունենում թերությունները շտկելու:
15. Լրամշակված էկեկտրոնային փաստաթղթերը ներկայացնելու դեպքում հայտն ընդունվում է՝ անկախ փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց:
16. Ստորաբաժանումը քննության մասնակից հավակնորդների հաստատված անվանացանկը քննության անցկացման օրվանից 1 աշխատանքային օր առաջ տրամադրում է Հանձնաժողվին:
17. Նախարարության պաշտոնական կայքում թեստավորման հարցաշարը տեղադրվում է հավաստագրման անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը՝ առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
3. ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
18. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամանակացույցին համապատասխան՝ Նախարարին ուղղված դիմումների համաձայն ձևավորվում են տվյալ օրվա Հավաստագրմանը մասնակցող հավակնորդների խմբերը:
19. Հավաստագրման յուրաքանչյուր օրվա խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 30 հավակնորդ:
20. Նախարարությունն ապահովում է քննության անցկացման վայրը, հարմարեցված տարածքը և քննության մասնակցության մատչելիությունը:
21. Թեստավորման հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները գնահատելու նպատակով:
22. Թեստավորման հարցաշարերը մշակում է Նախարարությունը և հրապարակում Նախարարության պաշտոնական կայքում և թեստավորման համար ստեղծված էլեկտրոնային համակարգում:
23. Թեստավորման հարցաշարի բովանդակային բաղադրիչները բաշխվում են հետևյալ հարաբերակցությամբ`
1) կրթության բնագավառի օրենսդրություն - 35%.
2) կառավարչական գիտելիքների տիրապետում - 35%.
3) մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական գիտելիքների տիրապետում - 30%:
4. ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
24. Թեստավորումն անցկացվում է ամբողջությամբ էլեկտրոնային տարբերակով՝ Նախարարության կողմից ստեղծված համակարգի միջոցով, և տեսաձայնագրվում է։
25. Թեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով, այդ թվում՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հավակնորդների կարիքներին համապատասխան։
26. Թեստավորմանը մասնակցելու համար Հավակնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարը ստուգում է Հավակնորդի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման անցկացման սենյակ: Քննասենյակում Հավակնորդի զբաղեցնելու տեղը որոշվում է վիճակահանության արդյունքում՝ հանձնաժողովի անդամի ներկայությամբ:
27. Հավակնորդների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:
28. Թեստավորմանը Հավակնորդին արգելվում է իր հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում Հավակնորդին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ թեստավորման սենյակում գտնվող անձանց:
29. Հանձնաժողովի քարտուղարը Հավակնորդներին բացատրում է թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում նրանց հարցերին:
30. Թեստավորման յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր:
31. Սույն կարգի 28-րդ կետի պահանջների խախտման դեպքում Հավակնորդի մասնակցությունը քննությանը դադարեցվում է, աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում 0 միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը կազմում է արձանագրություն, որը վավերացվում է նախագահի կողմից:
32. Համակարգ մուտք գործելուց հետո, համակարգը, միասնական բազայից Հավակնորդի համար ձևավորում է 80 հարցից բաղկացած թեստ և ֆիքսում աշխատանքի սկիզբը։ Հավակնորդի էջում հայտնված ժամացույցը հետհաշվարկի միջոցով ցույց է տալիս թեստավորման համար նախատեսված ժամանակը։
33. Թեստավորման համար Հավակնորդին տրվում է 90 րոպե:
34. Թեստը բաղկացած է հարցերից, որոնց պատասխանները կարող են ներկայացված լինել երեք կամ չորս ենթադրյալ պատասխաններով, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
35. Հավակնորդը ծանոթանում է հարցերին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ` իր կարծիքով ճիշտ պատասխանը:
36. Աշխատանքն ավարտելուց հետո Հավակնորդը սեղմում է թեստի ներքևում ստեղծված «Ավարտել» կոճակը։ «Ավարտել» կոճակը սեղմելուց հետո համակարգը ինքնաշխատ եղանակով ձևավորում է ամփոփաթերթ, որտեղ նշվում է Հավակնորդի կողմից յուրաքանչյուր առաջադրանքին տրված պատասխանը, տվյալ առաջադրանքի ճիշտ պատասխանը, ճիշտ պատասխանների քանակը և ընդհանուր առաջադրանքների համեմատ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։
37. Հավակնորդը համարվում է քննությունը հաղթահարած՝ թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:
38. Թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելուց հետո համակարգը փակում է առաջադրանքների կատարման համար նախատեսված պատուհանը, և ինքնաշխատ եղանակով ձևավորում է սույն կարգի 36-րդ կետում նշված ամփոփաթերթը։
39. Ամփոփաթերթը ձևավորվելուց հետո հասանելի է համակարգում՝ Հանձնաժողովի և տվյալ հավակնորդի էջում։
40. Թեստավորման ժամանակ առաջադրանքները կատարելու համար նախատեսված ժամանակը լրանալուց հետո համակարգը ինքնաշխատ ձևով կազմում է արձանագրություն, որտեղ նշվում է յուրաքանչյուր Հավակնորդի անունը, ազգանունը, հայրանունը, ճիշտ պատասխանների քանակը և բոլոր առաջադրանքների համեմատությամբ ճիշտ պատասխանների տոկոսային հարաբերությունը։ Արձանագրությունը հրապարակվում է համապատասխան ցուցանակի վրա:
5. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ
41. Թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովին` թեստավորման արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ ժամվա ընթացքում:
42. Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև 31-րդ կետով նախատեսված գործողությունների վիճարկումն է:
43. Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել Հավակնորդի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար 0 միավոր ստացած բոլոր Հավակնորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով:
44. Հանձնաժողովը հանձնման ակտով Ստորաբաժանմանը փոխանցում է քննության փաթեթը, որն իր մեջ ներառում է Հանձնաժողովի կողմից կազմված կամ ընդունված հետևյալ փաստաթղթերը և նյութերը`
1) Հավակնորդների ու Հանձնաժողովի անդամների ներկայության մասին արձանագրությունը.
2) թեստավորման արդյունքներն ամփոփելու մասին համակարգի կազմած արձանագրությունը:
45. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կարգի 44-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է:
6. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ
46. Քննությանը մասնակցած և սույն կարգի 37-րդ կետով սահմանված արդյունք ցուցաբերած անձին շնորհվում է «Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր»`Հանրակրթության մասին օրենքի պահանջներին համապատասխան:
(46-րդ կետը փոփ. 26.03.24 N 19-Ն)
47. Հավաստագիրը շնորհվում է քննության արդյունքները ամփոփելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
7. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆ
48. Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստագրման քննություններին կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով` առնվազն մեկ օր առաջ գրանցվելով Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում:
49. Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել լրատվամիջոցի (կազմակերպության) տնօրինության կողմից պաշտոնական նամակ՝ Նախարարի անունով, որում նշված կլինեն լուսաբանող լրագրողի կամ հասարակական կազմակերպությունը ներկայացնող անձի անունը, ազգանունը, աշխատանքային և բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն:
50. Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է գրանցել ոչ ավելի, քան 1 դիտորդ (հեռուստաընկերությունները՝ նաև 1 օպերատոր).
51. Գրանցված դիտորդները պարտավոր են մինչև քննության մեկնարկը ներկայանալ հավաստագրման քննության հանձնաժողովի նախագահին` ներկայացնելով դիտորդի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:
52. Դիտորդը պարտավոր է քննության ընթացքում պահպանել լռություն և ոչ մի ձևով չխաթարել քննության բնականոն ընթացքը:
53. Հավաստագրման քննության մասնակից դիտորդը լրագրողական աշխատանքը կարող է իրականացնել քննասենյակում՝ միայն Հանձնաժողովի նախագահի ներկայությամբ:
54. Դիտորդի՝ սույն կարգի 51-53-րդ կետով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի որոշում կայացնելու դիտորդին քննասենյակից դուրս հրավիրելու մասին, ինչպես նաև գրավոր դիմելու Նախարարին՝ տվյալ անձի դիտորդի կարգավիճակը չեղյալ համարելու վերաբերյալ:
8. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 26.03.24 N 19-Ն)
55. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
1) հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացրած փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու.
2) հավաստագիր ստացած անձի կողմից ուսումնադաստիարակչական գործառույթների հետ անհամատեղելի արարք թույլ տալու.
3) հավաստագիր ստացած անձի կողմից պաշտոնավարման ընթացքում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «է» ենթակետով սահմանված չափով պետությանը ֆինանսական և գույքային վնաս պատճառելու.
4) հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու.
5) հավաստագիր ստացած անձի՝ դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկվելու.
6) հավաստագիր ստացած անձի այնպիսի հիվանդությամբ տառապելու, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.
7) հավաստագիր ստացած անձի՝ հանցագործության համար դատապարտվելու և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չլինելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
(55-րդ կետը լրաց. 26.03.24 N 19-Ն)
56. Սույն կարգի 55-րդ կետով սահմանված դեպքերից որևէ մեկի հայտնաբերման դեպքում Նախարարի որոշմամբ դադարեցվում է անձին տրված հավաստագրի գործողությունը:
57. Անձը, ում տրված հավաստագրի գործողությունը դադարեցվել է սույն կարգի 55-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, կարող է դիմել նոր հավաստագիր ստանալու համար՝ հավաստագրի գործողության դադարեցման օրվանից առնվազն 5 տարի հետո, իսկ սույն կարգի 55-րդ կետի 4-8-րդ ենթակետերով սահմանված դեպքերում՝ համապատասխան հանգամանքների վերացման հիմքերի առկայության դեպքում:
(57-րդ կետը փոփ. 26.03.24 N 19-Ն)
58. Հավաստագրի գործողության դադարեցման որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարությունը տեղեկացնում է համապատասխան լիազորված մարմնին` ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) գործողությունը դադարեցված անձին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
59. Նախարարությունը իր պաշտոնական կայքում հրապարակում է այն անձանց ցանկը, ում հավաստագրի գործողությունը դադարեցվել է:
Ձև-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ՍԵՐԻԱ Ա |
N 0000 |
_____________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Իրավունք ունի
մասնակցել հանրակրթական ուսումնական
հաստատության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին
Նախարար _________________________ (ստորագրություն) |
__________________________________ (անուն, ազգանուն) |
«_____» _________________ 20____ թ. | |
Կ.Տ. |
|
Հավաստագիրը վավեր է մինչև «___» _______20__ թ. |
Ձև-2
|
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար | |
պարոն/տիկին________________________________-ին ________________________________-ից դիմողի անունը, հայրանունը, ազգանունը
___________________________________ դիմողի հաշվառման վայրը
___________________________________ դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)
____________________________________ անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել
Ծնված` ___________________________________ օրը, ամիսը, տարին, վայրը |
Դ Ի Մ ՈՒ Մ
Ծանոթացել եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ստացման քննության կազմակերպման և հավաստագրման մասին հայտարարությանը:
Խնդրում եմ գրանցել ինձ որպես ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնորդ:
Իմ մասին հայտնում եմ.
Քաղաքացիությունը
________________________________________________________________________________
(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)
Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա
_________________________________________________
(դատապարտվել եմ, չեմ դատապարտվել)
Սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն
__________________________________________________
(ունեմ, չունեմ)
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ
__________________________________________________
(ճանաչվել եմ, չեմ ճանաչվել)
Դատական կարգով մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից
__________________________________________________
(զրկվել եմ, չեմ զրկվել)
Մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ
_________________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
Լեզուների իմացությունը
_______________________________________________________
______________________________________________________
______________________________________________________
(հայերենի և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետման մակարդակները)
Համակարգչային գրագիտությունը
____________________________________________________________________
____________________________________________________________________
(տիրապետման մակարդակը, համակարգչային ծրագրերի իմացությունը)
Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող` ______________________ ստորագրություն |
«___» _________20___ թ.
|
(ձևը փոփ. 26.03.24 N 19-Ն)
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 08.02.11 N 97-Ն, 26.04.11 N 409-Ն, լրաց. 27.05.11 N 612-Ն, 31.10.11 N 1204-Ն, խմբ., լրաց. 11.06.15 N 553-Ն, խմբ., փոփ., լրաց. 07.04.16 N 257-Ն, 05.08.16 N 794-Ն, խմբ. 07.08.18 N 914-Ն, 30.11.22 N 67-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.03.24 N 19-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|