«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2002 թվականի N 1348-Ն
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել՝
ա) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզիայի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը՝ համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն։
3. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):
(3-րդ կետը փոփ. 30.09.10 N 1268-Ն)
4. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգերով տրվող լիցենզիաների պահանջներին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման համար լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտ են համարվում իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
6. Թույլատրվում է պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտուրն իրականացնել միայն պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզիայում (այսուհետ՝ լիցենզիա) նշված վայրում:
7. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմինն ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով:
8. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
9. Լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
10. Լիցենզիա ստանալու ցանկություն ունեցող հայտատուն հասարակական անվտանգության ապահովման նպատակով և Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնների պահանջների համաձայն պարտադիր պետք է ունենա՝
ա) սեփականության կամ օգտագործման իրավունքով պահեստներ՝ պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու համար,
բ) սեփականության կամ օգտագործման իրավունքով փոխադրամիջոցներ՝ պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները փոխադրելու համար:
11. Լիցենզիա ստանալու համար հայտատուն ներկայացնում է՝
ա) հայտ (N 1 ձևը կցվում է)՝ նշելով՝
իրավաբանական անձի համար՝ իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
լիցենզավորման ենթակա այն գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել.
բ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերը կամ պայթեցման սարքավորումները պահելու պահեստների մասին (N 2 ձևը կցվում է).
գ) տեղեկություններ հայտատուի տրամադրության տակ գտնվող պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրման համար նախատեսված փոխադրամիջոցների մասին (N 3 ձևը կցվում է).
դ) իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը.
ե) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
զ) իրավաբանական անձանց համար` հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի մասին տեղեկություններ:
(11-րդ կետը լրաց. 07.09.06 N 1249-Ն)
12. Հասարակական անվտանգության ապահովման նպատակով, բացի նշված փաստաթղթերից, հայտատուն ներկայացնում է նաև պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների փոխադրմամբ զբաղվող անձանց համապատասխան ուսուցում անցնելը հաստատող փաստաթղթի պատճենը:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝
ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի, կեղծ կամ խեղաթյուրված են,
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջներին,
գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,
դ) ֆիզիկական անձն իրավունք չունի զբաղվելու հայցվող՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
14. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել՝ օրենքով սահմանված կարգով:
15. Լիցենզիա ստանալու մասին հայտերի մերժման, լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտերի մերժման վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել դատական կամ վերադասության կարգով:
Վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը և ժամկետները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
IV. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
16. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
17. Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրով զբաղվող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը լիցենզավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար |
պրն __________________________ |
(հայտատուի անվանումը (անունը, ազգանունը) և |
___________________________ |
կազմակերպական-իրավական ձևը) |
___________________________ |
(գտնվելու վայրը, հասցեն) |
___________________________ |
(հեռախոսահամարը) |
Հ Ա Յ Տ
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տալ լիցենզիա _______________________________________________ |
(գործունեության տեսակի անվանումը) |
_______________________________________________________________ |
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել: |
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը՝ |
1. ______________________________________________________________ |
2. ______________________________________________________________ |
3. ______________________________________________________________ |
4. ______________________________________________________________ |
5. ______________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
___________________________________________________________________ |
Հայտատու ___________________ |
____________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
Կ.Տ. |
(ձևը փոփ. 30.09.10 N 1268-Ն)
Ձև N 2
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԸ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Պահեստի |
Պահեստի |
Պահեստի |
Պահեստի |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Հայտատու ___________________ |
____________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
Ձև N 3
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՀԱՅՏԱՏՈՒԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
NN |
Փոխադրամիջոցի |
Փոխադրամիջոցի |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
Հայտատու ___________________ |
____________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Կ.Տ. |
(հավելվածը լրաց. 07.09.06 N 1249-Ն, փոփ. 30.09.10 N 1268-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՊՆՊՍ N
Իրավաբանական անձի անվանումը կամ |
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը ______________________________________ |
Գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն) _______________________________________ |
___________________________________________________________________ |
Գործունեության իրականացման վայրը __________________________________________ |
Գործողության ժամկետը՝ անժամկետ |
Նախարար ___________________ |
____________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
|
|
Կ.Տ. |
(հավելվածը փոփ. 30.09.10 N 1268-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |