«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հոկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60510384
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2010 թ. |
N 813-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 14-ի «Քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 19-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 3-րդ կետից հանել «և կրտսեր» բառերը, իսկ «ու այդ պաշտոններն» բառերը փոխարինել «, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով.
2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
բ. 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
գ. 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
ե. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
զ. 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.».
3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`
ա. 9-րդ կետի երրորդ պարբերությունում «դառնում են» բառերը փոխարինել «դառնում է» բառերով, իսկ «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
բ. 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ |
Մ. Բադալյան |