ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2010 թվականի N 876-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄՇԱԿՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009 թվականի աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄՇԱԿՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ծանոթագրություն(ֆինանսական ապահովման վերաբերյալ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
«2010-2013 թվականներին Սևանա լճում ձկան արդյունագործական որսի արգելման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում |
ձկան մայրական կազմի և արդյունագործական պաշարների վերականգնում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2010 թ. |
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին |
2. |
«Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
Սևանա լճի ձկնային պաշարների պահպանման, վերականգնման, օգտագործման կանոնակարգում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2010-2011թթ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
3. |
«Սևանի արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում |
ձկնատեսակների պոպուլյացիաների վիճակի բարելավում, գետերում բնական ձվադրավայրերի վիճակի բարելավման համար արգելավայրերի հիմնման նախադրյալների ստեղծում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2010թ. |
ՀՀ պետական բյուջե` տարեկան մոտ 60.0 մլն դրամ |
4. |
«Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
ՀՀ Գեղարքունիքի մարզում շրջակա միջավայրի վիճակի բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2011թ. |
ՀՀ պետական բյուջե` 15.0 մլն դրամ |
5. |
Սևանա լճի ջրհավաք ավազանի շրջակա միջավայրի մոնիթորինգի բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
Սևանա լճի հիդրոէկոլոգիական վիճակի բացահայտման համար նախադրյալների ստեղծում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2010թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
6. |
«ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության համակարգի ամրապնդման և հզորացման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում |
Սևանա լճի ջրհավաք ավազանում ապօրինի գործողությունների վերահսկողության բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
2011թ. |
40 մլն դրամ արտաքին միջոցների և այլ աղբյուրների հաշվին |
7. |
Սևանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքների իրականացում` 2789 հեկտարի վրա (տարեկան 600-650 հա) |
Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2011-2015թթ. |
ՀՀ պետական բյուջե` |
8. |
Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալների ճշգրտման համար անհրաժեշտ հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների իրականացման միջոցառումների ծրագրի իրականացում |
ջրային ռեսուրսների պահպանություն և արդյունավետ օգտագործում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Արմավիրի մարզպետարան Արարատի մարզպետարան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) այլ շահագրգիռ պետական մարմիններ |
2011-2012թթ. |
արտաքին միջոցների և այլ աղբյուրների հաշվին` 254 մլն դրամ |
9. |
«Սևանի ջրավազանային կառավարման պլանի մշակում» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում |
Սևանա լճի ջրաէկոհամակարգի վիճակի բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան այլ շահագրգիռ պետական մարմիններ |
2012 թ. |
արտաքին միջոցների և այլ աղբյուրների հաշվին` 40 մլն դրամ |
10. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը |
«Սևան» ազգային պարկի սահմաններին հարող համայնքների ցանկի ճշտում, Սևանա լճի ջրի մակարդակի` մինչև 1905,0 մ բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշների որոշում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2010 թվակա-նի հուլիսի 3-րդ տասն-օրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
11. |
«Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատման համար նախատեսված տարածքների գոտևորման նախագիծը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը |
Սևանա լճի կենտրոնական գոտու համալիր գնահատում, ցամաքային ափամերձ տարածքների կառուցապատման ենթակա տարածքների առանձնացում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2011 թվակա-նի հունվարի |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |
12. |
Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացվելիք տարածական կազմակերպման միջոցառումների և ջրածածկման և (կամ) ողողման ենթակա տարածքներում առկա օրինական կառույցներն ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումների կիրառմամբ պահպանելու հնարավորության վերաբերյալ առաջարկների մշակում |
քաղաքաշինական գործունեության կանոնակարգման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ՀՀ պետական կառավարման մարմիններ |
2011 թվակա-նի մարտի 3-րդ տասն-օրյակ |
Ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել ՀՀ 2010թ-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` մինչև 18.0 մլն դրամ |
13. |
Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում ռեկրեացիոն, լանդշաֆտային, առողջարանային համակարգերի տեղաբաշխման և տարածքային կազմակերպման նախագծերի մշակում` քաղաքաշինական կանոնադրության մշակում, քաղաքաշինական և լանդշաֆտային չափորոշիչների ներառմամբ |
Սևանի ափամերձ տարածքներում միասնական ճարտարապետահատա-կագծային սկզբունքների ամրագրում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
2011 թվակա-նի ապրիլի 3-րդ տասն-օրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
14. |
«Սևան» ազգային պարկին հարող համայնքների գլխավոր հատակագծերի մշակման համակարգման միջոցառումների իրականացում |
ափամերձ տարածքներին հարող համայնքների կայուն քաղաքաշինական զարգացման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2010-2012 թվականների ընթացքում |
համայնքային բյուջեներ | |
15. |
Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծի մշակում |
Սևանա լճի ավազանում կենցաղային աղբի հավաքման, տեսակավորման, տեղափոխման և աղբավայրերի տեղա-կայման խնդիրների կարգավորում |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
2011 թվակա-նի փետր-վարի |
Ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել ՀՀ 2010թ-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` մինչև 12.0 մլն դրամ | |
16. |
«Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում |
խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 42-րդ, 43-րդ, 47-րդ, 88-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
2010 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
17. |
Սևանա լճի բարձրացման հետևանքով ափամերձ ջրածածկվող մագիստրալ ավտոճանապարհների վերակառուցման և տեղափոխման աշխատանքների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
Սևանա լճի ջրի մակարդակի նիշը 1905 մ հասցնելու դեպքում ավտոճանապարհների ջրածածկման և ողողման կանխում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (համաձայնությամբ) |
10.09.2010թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
18. |
Ա/ճ Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ 3-ից 5-րդ կմ-երի հատվածի հարթեցում և կոպճապատում և ասֆալտապատում |
տրանսպորտային միջոցների երթևեկության ապահովում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
01.12.2010թ. |
ՀՀ 2010թ. պետական բյուջե (նախատեսված է 592.117 մլն դրամ) | |
19. |
Սևանա լճի շրջակայքում նոր ճանապարհների կառուցում, ափապաշտպան միջոցառումներ և ջրահեռացման համակարգի վերակառուցում |
տրանսպորտային միջոցների երթևեկության ապահովում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
2011-2014թթ. |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարա-րությանը ՀՀ պետական բյուջեից հատկացվելիք միջոցների շրջանակներում` տարեկան մինչև 550.0 մլն դրամի չափով | |
20. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում հանքավայրերի շահագործման արդյունքում կուտակված թափոնների գույքագրում, դրանց վնասազերծման միջոցառումների մշակում և զբաղեցրած տարածքների վերականգնում |
- առկա թափոնների գույքագրում
|
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն
|
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2011թ.
|
ՀՀ պետական բյուջե` |
21. |
Սևանա լճի ջրհավաք ավազանում պահուստային (լքված) հանքավայրերի գույքագրում, առկա օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրում և խախտված հողերի վերականգնում |
-օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների գույքագրում -օգտակար հանածոների հաշվեկշռային պաշարների դուրսգրում -խախտված հողատարածքների վերականգնում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն |
____
|
2011թ.
շարունակա-կան |
Արտաքին միջոցների և այլ աղբյուրների հաշվին 10.0 մլն դրամ ___
|
22. |
Սևանա լճի ձկնապաշտպանական համալիրի վերակառուցում |
Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ձկնապաշտպանական համալիրին կից տարածքների պահպա-նությունը ջրածածկումից, մոտավորապես 1.5 կմ |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
«Միջազգային Էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2011-2012թթ. |
1221,7 մլն դրամ |
23. |
20 կմ հատվածի դերիվացիոն ջրանցքների հիմնանորոգման աշխատանքներ |
դերիվացիոն ջրանցքների վերակառուցում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
«Միջազգային Էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2011-2016թթ. |
1512,0 մլն դրամ |
24. |
Էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների տեղափոխում |
Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկվող տարածքներից էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների տեղափոխում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ) |
ջրի մա-կարդակի բարձրացմա-նը զուգ-ընթաց` մինչև 2030թ. |
արժեքը 1000 մլն դրամ |
25. |
Գազի միջին և ցածր ճնշման գազատարների և կառույցների տեղափոխում |
Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, ջրածածկվող տարածքներից գազատեղակայանքների դուրսբերում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
«ՀայՌուսգազարդ» |
ջրի մա-կարդակի բարձրացմա-նը զուգ-ընթաց` մինչև 2030թ. |
արժեքը 1780 մլն դրամ «ՀայՌուսգազարդ» |
26. |
Առաջարկություն ներկայացնել մասնավոր սպառողներին պատկանող էլեկտրահաղորդման օդային գծերի և կայանքների տեղափոխման մասին |
Սևանա լճում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով, ջրածածկվող տարածքներից էներգատեղակայանք-ների դուրսբերում |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
մասնավոր սեփականատերեր (համաձայնությամբ) |
ջրի մա-կարդակի բարձրացմա-նը զուգ-ընթաց` մինչև 2030թ. |
արժեքն առանց սարքավորումների |
27. |
Սևանի ավազանի քարտեզագրում |
Սևանա լճի ափամերձ մինչև 1905 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմում |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2010 թ. սեպ-տեմբեր |
ՀՀ կառավարու-թյան 11.02.2010թ-ի N 123-Ն որոշմամբ ՀՀ 2010թ-ի պե-տական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 81,777.6 հազ. դրամ: |
28. |
Անշարժ գույքի հաշվառում |
Սևանա լճի ափամերձ մինչև 1905 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի սահմաններում անշարժ գույքի տվյալների հաշվառում (գույքագրում) |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե |
2010թ. սեպ-տեմբեր |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |
29. |
Արտաշատի, Արզնի-Շամիրամի, Ստորին-Հրազդանի մայր ջրանցքների I և II հերթերի շուրջ 90 կմ հատվածներում վերակառուցման աշխատանքների իրականացում |
ջրի կորուստների նվազեցում, համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան (համաձայնությամբ) |
2010 – 2011թթ. |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան` ընդամենը 3419.0 մլն դրամ |
30. |
Սևան-Հրազդանյան ոռոգման համակարգերի մայր ջրանցքներից սնվող 2-րդ և 3-րդ կարգի բաժանարարների վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացում |
ջրի կորուստների նվազեցում, համակարգի անվթար աշխատանք |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2010-2013թթ. |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան տարեկան 120 մլն դրամ | |
31. |
Ապարանի ջրամբարում հակաֆիլտրացիոն համալիր միջոցառումների իրականացում |
ջրի կորուստների նվազեցում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
սկսած 2010 թվականից տարեկան |
Ջրտնտպետկոմին հատկացված գումարների շրջանակներում (տարեկան 15 մլն դրամ) | |
32. |
Սևան-Հրազդանյան կասկադ ՀԷԿ-երի դերիվացիոն ջրանցքներից անհատ ջրօգտագործողների կողմից իրականացվող անօրինական ջրառի կետերի (սիֆոն, հատակային ջրթող, փոքր պոմպեր և այլն) նկատմամբ վերահսկողության իրականացում |
ջրի կորուստների նվազեցում, հաշվառման համակարգի կատարելագործում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
տարեկան, |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |
33. |
Արարատյան գոգահովտում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ իրականացնող ոռոգման համակարգերը շահագործող ջրանցքներում (այդ թվում` բաժանարարներում և առուներում) ջրի փաստացի կորուստների չափը ճշգրտելու, չափագրելու, գնահատելու և մատակարարվելիք ջրի ծավալների հաշվառման ու վերահսկողության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում |
ոռոգելի երկրագործության զարգացում և նրա արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն համապատասխան մարզպետարաններ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
տարեկան |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
34. |
Արարատյան հարթավայրում ոռոգելի երկրագործության զարգացման և նրա արդյունավետության բարձրացման նպատակով հողերի մելիորատիվ վիճակի բարելավում, հարթավայրի կոլեկտորադրենաժային ցանցի տեխնիկական վիճակի կարգավորում և կատարելագործում |
ոռոգելի երկրագործության զարգացում և նրա արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան (համաձայնությամբ) |
2010-2011թթ. |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան |
35. |
Աբու-Դաբիի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Արփա-Սևան թունելի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների ավարտում |
Սևանա լճի մակարդակի բարձրացում, թունելի անխափան աշխատանքի ապահովում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
2011-2015 թթ. |
Աբու Դաբի զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող վարկային ծրագիր` 12.84 մլրդ դրամ | |
36. |
Գեղարոտ գետի ջրհավաք ավազանից ջրերի հնարավոր առավելագույն հոսքերի կարգավորում, ինչպես նաև Քասախ, Գեղարոտ և Քուչակ գետերի վրա ջրաչափական դիտակետերի տեղադրում |
ջրի կորուստների նվազեցում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
տարեկան, |
Ջրտնտպետկոմին հատկացված գումարների շրջանակներում (տարեկան 15 մլն դրամ) | |
37. |
Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների ավարտից հետո: Սպանդարյանի ջրամբարից տարեկան 165 մլն խոր. մ ջուր Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցներով Սևանա լիճ տեղափոխելու միջոցառումների իրականացում |
Սևանա լճի մակարդակի բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
աշխատանք-ներն իրակա-նացնել «Արփա-Սևան» թունելի վերականգնո-ղական վթարային աշխա-տանքների ավարտից հետո |
Ֆինանսավորում չի պահանջվում: | |
38. |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Սևանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում Գավառի, Մարտունու, Վարդենիսի մաքրման կայանների, Սևան, Ջերմուկ, Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կոյուղագծերի շինարարության և վերականգնման աշխատանքների ավարտում |
Սևանա լճի ջրի որակի բարելավում, ջրահեռացման անվտանգ շահագործում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2011-2012 թթ. |
Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ծրագիր` 8.5 մլրդ դրամ |
39. |
Սևանի ավազանի խոշոր բնակավայրերի ջրամատակարարման, կոյուղացման և կեղտաջրերի մաքրման համալիր ծրագրի մշակում և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացում |
Սևանա լճի ջրերի որակի բարելավում, ջրամատակարարման և ջրահեռացման որակի բարելավում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
2015-2020թթ. |
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցների հաշվին |
40. |
Մարտունու տարածաշրջանի Զոլաքարի NN 1 և 2, Մարտունու NN 1 և 2 աստիճանի պոմպա-կայանների ապամոնտաժում և տեղափոխում |
ջրային համակարգերի զարգացման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան(համաձայնությամբ) |
2010-2012թթ. |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան |
41. |
Մարտունու տարածաշրջանի Աստղաձորի NN 1 և 2 ու Երանոսի NN 1 և 2 աստիճանի պոմպակայանների ապամոնտաժում և տեղափոխում |
ջրային համակարգերի զարգացման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան(համաձայնությամբ) |
2010-2012թթ. |
Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան |
42. |
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ընդգրկված Սևան-Հացառատ |
ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2010-2012թթ. |
Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին` |
43. |
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում ընդգրկված Ձկնագետ-Սևան |
ջրային համակարգերի օգտագործման արդյունավետության բարձրացում |
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե |
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2010-2012թթ. |
Ասիական զարգացման բանկի վարկային միջոցների հաշվին` |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |