Գլխավոր տեղեկություն
Համար
N 2990-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (16.06.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.06.2023
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
15.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հունիսի 2023 թ.

N 2990-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԹԻՎ 16 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001736 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ` ԹՈՔԱԲԱՆԱԿԱՆ, ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻՈԹԵՐԱՊԵՎՏԻԿ` ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵՐՍՈՒՄ» ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «ԹԻՎ 16 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2023 թվականի հունիսի 14-ին ներկայացված դիմումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. 2023 թվականի հունիսի 14-ից կասեցնել «ԹԻՎ 16 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը 2012 թվականի սեպտեմբերի 7-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-001736 լիցենզիայի գործողությունը «արտահիվանդանոցային` թոքաբանական, ռևմատոլոգիական և ֆիզիոթերապևտիկ` բուժական մերսում» տեսակների մասով մինչև 2024 թվականի հունիսի 14-ը:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին `

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ`

Լ. Նանուշյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան