«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 11811469
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
6 հոկտեմբերի 2011 թ. |
թիվ 710-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 1064 որոշման 2-րդ կետով հաստատված ցանկի 5-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 930-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի օրինակելի ձև Հ-3-ի «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացման հաշվարկ» աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
(հազար դրամ) |
« |
|
»: |
2) Հրամանի «Լրացման պահանջներ» օրինակելի ձև Հ-3-ի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. «Հաշվետու ժամանակաշրջանի վերջի ազատ մնացորդի ստացման հաշվարկ» աղյուսակի ցուցանիշները լրացվում են դրական նշանով, հետևյալ կերպ`
1. աղյուսակի «ա» տողը լրացվում է նախորդ տարիներից աճողական կարգով գոյացած տարեսկզբի ազատ մնացորդը,
2. աղյուսակի «բ» տողում լրացվում է հաշվետվության 5124000 և 5224000 տողերի ցուցանիշները,
3. աղյուսակի «բա» տողը լրացվում է նախորդ տարիների Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների /բացառությամբ փոխառու միջոցների/ վերադարձից մուտքերը,
4. աղյուսակի «գ» տողը` եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու դեպքում լրացվում է հաշվետվության 5127000 և 5227000 տողերի ցուցանիշները, իսկ տարեկան հաշվետվության դեպքում 5126000 և 5226000 տողերի ցուցանիշները:»:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|