Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-426-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (14.11.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Միասնական սոցիալական ծառայությունը

 

1. Միասնական սոցիալական ծառայությունը (օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ նաև իր ստորաբաժանումների միջոցով) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակում կամ վերահաշվարկում է սույն օրենքով սահմանված նպաստները, դադարեցնում է դրանք ստանալու իրավունքը, ապահովում է նշված նպաստների վճարումը կամ մերժում է նպաստներ նշանակելու, նշանակված նպաստները վերահաշվարկելու դիմումները։»։

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին դիմում է Միասնական սոցիալական ծառայության՝ օրենսդրությամբ սահմանված տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն):»․

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-426-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: