Գլխավոր տեղեկություն
Համար
N 385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2024
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2024
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2024

600.0385.04.12.24

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 դեկտեմբերի 2024 թվականի

N 385-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 391-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 5-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներ սահմանելու մասին» N 391-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝

1) վերնագրում «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ» բառերը փոխարինել «ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԾԱԾԿՈՒՅԹՆԵՐԻ» բառերով։

2) 1-ին կետում և Որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում «(LTE) տեխնոլոգիայի ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների ծածկույթների» բառերով,

3) Որոշմամբ սահմանված հավելվածի 1-ին կետում «(LTE) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթի» բառերը փոխարինել «(4G/LTE, 5G/NR) տեխնոլոգիաների բացօթյա ծածկույթների» բառերով և նույն կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) չբնակեցված տարածքների (բացօթյա տարածք) և ճանապարհների դեպքում (դԲմ)

Ազդանշանի (ընդունման) հզորությունը (RSRP, SS-RSRP) բնակեցված տարածքների դեպքում (բացօթյա տարածք)՝ շինություններ ներթափանցելիս ազդանշանի թուլացման գործակցի կիրառմամբ (դԲմ)

միջին

ուժեղ

≥-115

≥-105

≥-95

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

 4 դեկտեմբերի 2024 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2024 թվական: