ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4441-Ա |
«15» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Համաձայնություն տալ՝ Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի կարիքների համար Երևանի էներգաարդյունավետության ծրագրերի շրջանակներում հիմնանորոգված թվով 9 (հ. 22, հ. 23, հ. 47, հ. 48, հ. 49, հ. 71, հ. 72, հ. 74 և հ. 156) մանկապարտեզների շինարարական աշխատանքների չափագրման ծառայության իրականացման ձեռքբերման ընթացակարգը «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով իրականացնելուն.
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |