Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 21

քաղ. Մինսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԱԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 83-րդ և 104-րդ հոդվածներին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշումն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ.

ա) (կետն ուժը կորցրել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

բ) անցում կատարել Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման երկրորդ փուլին, որի շրջանակներում անհրաժեշտ է՝

նպաստել անդամ պետությունների համար խորհրդատվությունների անցկացմանը երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման հարցերով՝ մատակարարման այն ուղղություններով, որոնցում անդամ պետությունները մրցակցում են կամ կարող են մրցակցել միմյանց հետ.

անդամ պետությունների տարածքում գազի մատակարարման նպատակներով մշակել Միության գազի ընդհանուր շուկայում ձեռք բերված գազի՝ երրորդ պետություններ վերավաճառքը կանխող մեխանիզմներ.

մշակել Միության գազի ընդհանուր շուկան կարգավորող, երրորդ պետությունների տարածքում առաջացող գազի նկատմամբ ակտերի կիրառումը կանխող մեխանիզմներ.

նախապատրաստել Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագիծ.

գ) (կետն ուժը կորցրել է ԵՏԲԽ 25.05.23 թիվ 3)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: