Գլխավոր տեղեկություն
Համար
N 1840-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.12.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.28-2022.12.11 Պաշտոնական հրապարակման օրը 01.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 դեկտեմբերի 2022 թվականի N 1840-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով.

«11) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 11 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 11 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

դեկտեմբերի 1-ի N 1840-Ն որոշման

 

 

«Հավելված N 11

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«ԴԻՍ ՓՐՈՓԵՐԹԻՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Չափի միավորը

Քանակը

Գումարը (դրամ)

1.

Հողի գնում

տարի

1

300,000,000

2.

Անշարժ գույքի գնում

տարի

1

700,000,000

3.

Շարժական գույքի գնում

տարի

1

35,000,000

4.

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա,

ջրամատակարարում և այլ ծառայություններ

տարի

1

2,000,000

5.

Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և

ծառայություններ

տարի

1

1,200,000

6.

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում

տարի

1

5,000,000

7.

Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ

ծառայությունների ստացում

տարի

1

3,000,000

8.

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում

տարի

1

35,000,000

9.

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական

ծառայություններ

տարի

1

2,000,000

10.

Թարգմանչական, համանման այլ ծառայություններ

տարի

1

500,000

11.

Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի

խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ

տարի

1

30,000,000

12.

Վարձակալություն

տարի

1

12,000,000

13.

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման

հետ կապված այլ ծառայություններ

տարի

1

3,000,000

14.

Նախագծային աշխատանքներ, ինժեներական,

տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ

տարի

1

5,000,000

15.

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

տարի

1

2,000,000

16.

Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական

ծառայություններ

տարի

1

30,000,000

17.

Գնահատման, միջնորդական ծառայություններ

տարի

1

3,000,000

18.

Վառելիք

տարի

10,000 լ

5,000,000

19.

Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր,

հումքեր, ապրանքներ, սարքավորումներ

տարի

1

100,000,000

20.

Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում

տարի

1

2,000,000

21.

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

տարի

1

500,000

22.

Միջոցառումների կազմակերպում

տարի

1

1,000,000

23.

Փորձագիտական, ուսումնական ծառայություններ

տարի

1

7,000,000

24.

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

տարի

1

5,000,000

25.

Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում

տարի

1

15,000,000

26.

Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և

սպասարկում, տեղադրում, վերանորոգում

տարի

1

150,000,000

27.

Ազգային պարկի վարձակալություն

տարի

1

17,600,000

28.

Կանաչապատման ծառայություն

տարի

1

30,000,000

 

1,501,800,000

 

«ԴԻԼԻՋԱՆ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՍՔՈՒԼ ՕՖ ԱՐՄԵՆԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Չափի միավորը

Քանակը

Գումարը (դրամ)

1.

Շարժական գույքի գնում

տարի

1 հատ

20,000,000

2.

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա,

ջրամատակարարում և այլ ծառայություններ

տարի

1

229,903,337

3.

Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում

տարի

1

8,064,000

4.

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու

ծառայությունների ձեռքբերում

տարի

1

5,000,000

5.

Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ

ծառայությունների ստացում

տարի

1

70,451,297

6.

Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում

տարի

1

227,219,560

7.

Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում

տարի

1

294,828,401

8.

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ

տարի

1

28,762,923

9.

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական

ծառայություններ

տարի

1

40,000,000

10.

Թարգմանչական, ինժեներական և համանման այլ

ծառայություններ

տարի

1

8,704,800

11.

Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում,

կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն

տարի

1

10,000,000

12.

Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի

տարի

1

335,269,584

13.

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման

հետ կապված այլ ծառայություններ

տարի

1

19,462,112

14.

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

տարի

1

5,300,000

15.

Գնահատման, միջնորդական ծառայություններ

տարի

1

10,000,000

16.

Վառելիք

տարի

32,000 լ

16,262,400

17.

Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի

ձեռքբերում

տարի

1

84,888,088

18.

Տրանսպորտային ծառայություն, բեռների

փոխադրում

տարի

1

80,000,000

19.

Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների

կազմակերպում

տարի

1

93,299,495

20.

Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ

տարի

1

39,472,320

21.

Ապահովագրական ծառայություններ

տարի

1

45,893,702

22.

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

տարի

1

15,000,000

23.

Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական,

լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում

տարի

1

142,972,093

24.

Անձնակազմի ընտրության ծառայություններ

տարի

1

39,960,000

25.

Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում

տարի

1

147,741,546

 

2,018,455,659

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2022 թվական: