Գլխավոր տեղեկություն
Համար
N 2074-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2022 թվականի N 2074-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) 1-ին կետի 6-րդ ենթակետը «այսուհետ» բառից հետո լրացնել «նաև» բառով.

2) 4.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4.7. Սոցփաթեթի շահառուն՝ բանկում սոցփաթեթի հաշիվ բացելու, սոցփաթեթի ծառայություններից օգտվելու, սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար՝ սույն որոշման N 1 հավելվածի 4-րդ գլխում նշված փաստաթղթերից բացի, բանկ կամ սոցփաթեթի ծառայություն մատուցող կազմակերպություն է ներկայացնում նույնականացման քարտ կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։».

3) 5.2-րդ և 5.3-րդ կետերում «կանխարգելիչ բժշկական քննություն» բառերը փոխարինել «պարտադիր բուժզննություն» բառերով, 5.3-րդ կետում «կանխարգելիչ բժշկական քննությունն» բառերը՝ «պարտադիր բուժզննությունն» բառերով, իսկ 5.4-րդ կետում «պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության» բառերը՝ «պարտադիր բուժզննության» բառերով.

4) N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «լզ»-«խգ» պարբերություններով՝

«լզ. «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամը,

լէ. «Երևանի Գևորգ Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամը,

լը. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամը,

լթ. «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամը,

խ. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոցը,

խա. Երևանի պետական մանկավարժական համալսարանի N 57 ավագ դպրոցը,

խբ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցը,

խգ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցը.».

5) N 1 հավելվածի 4-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9) եթե սոցփաթեթի շահառուն (բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված սոցփաթեթի շահառուների) մեկ կազմակերպությունից աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում ընդունվում կամ տեղափոխվում է մեկ այլ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքի կամ տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպությունում աշխատանքից ազատվելուց հետո մինչև մեկ ամսվա ընթացքում կրկին ընդունվում է աշխատանքի կամ տեղափոխվում այլ աշխատանքի՝ առնվազն կես դրույք (նորմալ կամ կրճատ տևողությամբ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոս) աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, սոցփաթեթի գումարները՝ տվյալ ամսվան հաջորդող ամսվանից (կամ տվյալ ամսվանից, եթե աշխատանքի է ընդունվել տվյալ ամսվա առաջին աշխատանքային օրվանից) սկսած փոխանցվում են նոր աշխատավայրի կազմակերպության միջոցով՝ նոր աշխատավայրի իր դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան.».

6) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությունը «տեղեկանք» բառից հետո լրացնել «, տվյալ աշխատողը նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանում է ներկայացնում նաև սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված տեղեկանքը և 6-րդ կետով սահմանված սոցփաթեթի փոխանցման մասին դիմումը։ Սույն կետի 9-րդ ենթակետով սահմանված այն դեպքում, երբ աշխատողը նույն սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կրկին ընդունվում է աշխատանքի կամ տեղափոխվում այլ աշխատանքի՝ տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպության պատասխանատու ստորաբաժանում ներկայացվում է միայն սոցփաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն սույն հավելվածով սահմանված ձևի, որտեղ, որպես սոցփաթեթի հաշվեհամար, լրացվում է սոցփաթեթի շահառուի՝ մինչև աշխատանքից ազատվելը կամ այլ աշխատանքի տեղափոխվելը գործող սոցփաթեթի հաշվեհամարը» բառերով.

7) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. նոր աշխատավայրի պատասխանատու ստորաբաժանումը կամ նույն սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կրկին աշխատանքի ընդունվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դեպքում տվյալ սոցփաթեթի շահառու կազմակերպության պատասխանատու ստորաբաժանումը՝ տվյալ աշխատողի՝ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված դրույքին (աշխատաժամանակի տևողությանը) համապատասխան հաշվարկում է նրա սոցփաթեթի ամսական սահմանաչափը և դրա հիման վրա՝ սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվանից (կամ տվյալ ամսվանից, եթե աշխատանքի է ընդունվել կամ տեղափոխվել տվյալ ամսվա առաջին աշխատանքային օրվանից) մինչև տվյալ բյուջետային տարվա ավարտն ընկած ժամանակահատվածի համար սոցփաթեթի ընդհանուր գումարը,».

8) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «նախկին և նոր աշխատավայրերի գործատուների միջոցով» բառերը.

9) N 1 հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «դ» պարբերությունը «չափով» բառից հետո լրացնել «, իսկ նույն սոցփաթեթի շահառու կազմակերպությունում կրկին աշխատանքի ընդունվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դեպքում աշխատանքից ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու հիմքով տվյալ սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի հաշվեհամարին տվյալ բյուջետային տարում փոխանցված (այդ թվում՝ սույն հավելվածի 21-րդ, 23-րդ և 24-րդ կետերով սահմանված կարգով փոխանցման ենթակա) սոցփաթեթի գումարների ընդհանուր չափով» բառերով.

10) N 1 հավելվածի 4-րդ կետի 14-րդ ենթակետի «գ» պարբերությունը «սկսած» բառից հետո լրացնել «, եթե մինչև կադրերի ռեզերվ անցնելը հանդիսացել է սոցփաթեթի շահառու» բառերով.

11) N 1 հավելվածի 6-րդ կետը «, ինչպես նաև» բառերից առաջ լրացնել «կամ սույն հավելվածի 4-րդ կետի 10-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դեպքում» բառերով.

12) N 1 հավելվածի ձևի մեջ «հաշվի համարին» բառերը փոխարինել «հաշվեհամարին» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.12.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2022 թվական: