ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 նոյեմբերի 2022 թվականի N 1761-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2022 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 17-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1761-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1․ |
3904100009 |
ՊՎՔ-ի հումք |
ՊՎՔ-ի հումքը պոլիվինիլային հիմքով սինթետիկ պլաստիկ պոլիմեր է: Սպիտակ է, փոշենման, ջերմակայուն: Լինում է երկու հիմնական ձևի՝ կոշտ և փափուկ: Կոշտ ՊՎՔ-ն օգտագործվում է շինարարական նպատակով՝ օգտագործվող խողովակների և պրոֆիլների արտադրության համար: Ենթարկվում է Էստրոզիոն մշակման: |
կգ |
1 600 000 |
Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Իրան |
Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Իրան |
1 211 372 000 |
|
2․ |
2509000000 |
Կալցիումի կարբոնադ |
Կալցիումի կարբոնատը սովորական նյութ է, որը հայտնաբերվում է կալցիումի արագոնիտի միներալների տեսքով՝ հիմնականում որպես կրաքար, որը նստվածքային ապարների տեսակ է, որը հիմնականում կազմված է կալցիտից: |
կգ |
800 000 |
Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա |
Չինաստան, Ուզբեկստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Իրան, Թուրքիա |
605 684 000 |
|
3. |
3812390000 |
Կայունարար |
Մեկ բաղադրիչով կապարի հիմքով կայունարար՝ նախատեսված կոշտ ՊՎՔ պրոֆիլների արտադրության համար: Այս կայունարարն ունի արդյունավետ քսանյութերի բավարար հավաքածու, ինչն ավելորդ է դարձնում լրացուցիչ քսանյութերի օգտագործումը: Ապահովում է բարձր ջերմաստիճանի դիմադրություն, հոսքագծի հանկարծակի կանգ առնելու դեպքում: |
կգ |
800 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան |
Չինաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան |
1 211 363 480 |
|
4. |
3920491009 |
PVS Ժապավեն |
Պոլիվինիլ քլորիդի հումքից պատրաստված ժապավեն կախովի առաստաղների երեսպատման համար |
կգ |
168 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
132 000 000 |
|
5. |
3212100000 |
PET Ժապավեն |
Պոլիէթիլենի հումքից պատրաստված ժապավեն կախովի առաստաղների երեսպատման համար |
կգ |
24 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
68 000 000 |
|
6. |
3506990000 |
Սոսինձ |
Օգտագործվում է ՊՎՔ և ՊԷԹ ժապավեններով կախովի առաստաղներ երեսպատելու համար |
կգ |
32 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
51 680 000 |
|
7. |
3208209009 |
Սինթետիկ Uv լաք |
UV լամպով չորացող լաք կախովի առաստաղներին փայլ հաղորդելու համար |
կգ |
40 000 |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
Չինաստան, Իրան, Թուրքիա |
108 000 000 |
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
|
3 388 099 480 |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
17.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |