Գլխավոր տեղեկություն
Համար
N 732-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2020-12.06.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 732-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 485-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում» ծրագրի մասին» N 485‑Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ծրագրի 8-րդ կետում «2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2020 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28‑ը» բառերով.

2) ծրագրի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «միկրոավտոբուսի ձեռքբերում՝ 12,000,000 դրամ» բառերը փոխարինել «միկրոավտոբուսի ձեռքբերում՝ 13,500,000 դրամ» բառերով.

3) ծրագրի 10-րդ կետի 9-րդ ենթակետում «պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 7,241,000 դրամ» բառերը փոխարինել «պաշտպանիչ միջոցների ձեռքբերում՝ 5,741,000 դրամ» բառերով:

2. Սահմանել, որ «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Ջիթի-Էլեկտրոնիքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01279972) 2020 թվականի հոկտեմբերի 28‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնիկայի ձեռքբերում` 1,292,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գլոբալ Իմպեքս Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03025324) 2020 թվականի հոկտեմբերի 26‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ հատ նոր JAC M4 մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում` 13,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. նոյեմբերի 30

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.2021, N 475-Ա 12.06.2021, N 732-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան