Գլխավոր տեղեկություն
Համար
N 1192-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.31/81(1439) Հոդ.1115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1192-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 424-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի մարզպետարաններին գույք ամրացնելու և գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 424-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերով.

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2018 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը փոխարինել «2019 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով.

3) N 1 հավելվածի՝

ա. 62-րդ տողի 10-րդ սյունակում «90.0» թիվը փոխարինել «52.2» թվով, 13-րդ սյունակում «19,649,395.2» թիվը՝ «11,834,661.0» թվով,

բ. 70-րդ տողի 10-րդ սյունակում «43.1» թիվը փոխարինել «0» թվով, 13-րդ սյունակում «9,020,130.5» թիվը՝ «515,520.0» թվով,

գ. 102-րդ տողի 10-րդ սյունակում «8.1» թիվը փոխարինել «0» թվով, 13-րդ սյունակում «2,297,372.6» թիվը՝ «538,718.4» թվով,

դ. 146-րդ տողի 2-րդ սյունակում «Աղվանի» բառը փոխարինել «Թորգոմի» բառով,

ե. 158-րդ տողի 10-րդ սյունակում «90.0» թիվը փոխարինել «0» թվով, 13-րդ սյունակում «21,249,022.8» թիվը՝ «1,562,782.8» թվով,

զ. «Ընդամենը» տողի 13-րդ սյունակում «1,090,616,691.5» թիվը փոխարինել «1,052,852,454.5» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան