ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՉԱՓԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 12-րդ կետով և 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Երևան քաղաքում բնակարան չունեցող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին Երևան քաղաքում բնակարանի վարձի ամսական փոխհատուցման չափը սահմանել՝ մինչև 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ներկայացված դիմումի, նոտարական կարգով վավերացված վարձակալության պայմանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը՝ սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ յուրաքանչյուր ամիս մինչև ամսվա 15-ը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Բաբլոյան | |
2018 թ. ապրիլի 3 ՆՈ-08-Ն |