ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 5 |
քաղ. Սոչի |
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման եւ շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ հոդվածի իրականացման նպատակով եւ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 16-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ Ղազախստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Ապրանքների ցանկում ներառված այն ապրանքները տեղափոխելիս, որոնց նկատմամբ Ղազախստանի Հանրապետությունը որպես Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման ընդունված պարտավորություններին համապատասխան կիրառում է ներմուծման մաքսատուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի հետ համեմատ առավել ցածր դրույքաչափեր եւ տուրքերի այդ դրույքաչափերի ցանկ՝ բացառությամբ Արձանագրության 3-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ապրանքների, որպես ապրանքաուղեկից փաստաթուղթ ճանաչվում է Ղազախստանի Հանրապետության՝ Արձանագրության 3-րդ հոդվածի 10-րդ կետի պահանջներին համապատասխանող հաշվառման ազգային համակարգում գրանցված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը:
Անդամ պետությունների կառավարություններին Արձանագրության 3-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պարտադիր ապրանքաուղեկից փաստաթղթերի նկատմամբ պահանջներ սահմանելիս դրանց կազմում նախատեսել այդ թվում նաեւ սույն կետի առաջին պարբերությունում նշված էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը:
2. Սահմանել, որ մինչեւ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ սույն կետով նախատեսված կարգը չեղարկող որոշումն ընդունելն էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրի թղթային պատճենը հաստատվում է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմնի կնիքով, ինչպես նաեւ ուղեկցվում հետևյալ փաստաթղթերից մեկով՝
ա) Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմնի կնիքով հաստատված մաքսային հայտարարագրի պատճենը՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով երրորդ երկրներից նախկինում ներմուծված ապրանքների տեղափոխման ժամանակ.
բ) ապրանքների ծագման CT-1 ձեւի հավաստագրի բնօրինակը՝ տրված «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մաս կազմող Ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում արտադրված ապրանքների տեղափոխման ժամանակ.
գ) ապրանքների ծագման CT-K2 ձեւի հավաստագրի բնօրինակը՝ տրված Ղազախստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, կամ դրա պատճենը՝ հաստատված Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի կողմից՝ ազատ տնտեսական գոտու եւ ազատ պահեստների տարածքներում արտադրված ապրանքների տեղափոխման ժամանակ.
դ) ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարության պատճենը՝ «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի եւ դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությանը համապատասխան (Պայմանագրի 18-րդ հավելված)՝ այլ անդամ պետություններից նախկինում ներմուծված ապրանքների տեղափոխման ժամանակ:
3. Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության միանալու հետ կապված եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման եւ շրջանառության հարցի քննարկման անհրաժեշտությունից ելնելով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում լսել Ղազախստանի Հանրապետության՝ Արձանագրության 10-րդ կետի 3-րդ հոդվածով նախատեսված հաշվառման ազգային համակարգի ստեղծման եւ աշխատանքի վերաբերյալ Ղազախստանի Հանրապետության զեկույցը:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.04.2020, թիվ 2 | 16.04.2020, թիվ 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|