ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2017 թվականի N 1084-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 474-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» N 474-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետի 3-րդ ենթակետում և 8-րդ կետի 4-րդ ենթակետում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով.
2) 8-րդ կետը 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) յուրաքանչյուր եռամյա ծրագիրը հաստատվելուց հետո սույն որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետում նշված գործարար ծրագրում փոփոխություն կատարելու անհրաժեշտության դեպքում հաստատված գործարար ծրագրի լրամշակված տարբերակը 15 օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն:».
3) 10-րդ կետում «2006-2007» թվերը փոխարինել «2017-2020» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. սեպտեմբերի 11 Երևան
վարչապետԿ. Կարապետյան