ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2017 թվականի N 714-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 483-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 26 Երևան |