ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2016 թվականի N 146-Ա
ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանին 2016 թվականի մարտի 17-19-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ)` Գերմանահայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Գևորգյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մայնի Ֆրանկֆուրտ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Գևորգյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 12 Երևան |