Գլխավոր տեղեկություն
Համար
N 352-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.04.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.25/22(962) Հոդ.350
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.04.2013
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2013 թվականի N 352-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 41-րդ կետի 3-րդ ենթակետը «դրամական բավարարման» բառերից հետո լրացնել «(դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով)» բառերով,

բ. 43-րդ կետի 3-րդ ենթակետը «զինվորական ծառայության ստաժ.» բառերից հետո լրացնել «այս դեպքում դրամական բավարարումը հաշվարկվում է դրամական բավարարման գումարի և դրանից պահված եկամտային հարկի տարբերության չափով.» բառերով.

2) որոշման N 4 հավելվածի 5-րդ կետում «առավելագույն չափը» բառերը փոխարինել «առավելագույն չափի և եկամտային հարկի տարբերության չափը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետի պաշտոնակատար

Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 15

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան