Գլխավոր տեղեկություն
Համար
N 271-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (03.05.2013-28.12.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.05.02/23(963) Հոդ.376
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2013 թվականի N 271-Ն

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը, «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի:

2. Ծրագիրն իրականացնելու նպատակով`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և 2008-2012 թվականների ընթացքում հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերի) 2013 թվականի համար հաշվարկված` վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն սույն որոշման N 2 հավելվածի, հատկացնել մինչև 62,414.6 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), որից` առաջին կիսամյակում` մինչև 31,220.0 հազ. դրամ և ինն ամսում` մինչև 62,414.6 հազ. դրամ.

2) ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված` սույն որոշման 1-ին կետում նշված համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2013 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2013 թվականին հատկացնել 14,892.7 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի, որից` առաջին կիսամյակում` 7,446.3 հազ. դրամ և ինն ամսում` 14,892.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով).

3) «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 2013 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2013 թվականին հատկացնել 15,977.5 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի, որից` առաջին կիսամյակում` 7,988.8 հազ. դրամ և ինն ամսում` 15,977.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 18.04.13 N 401-Ն )

3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրավունքը` հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի հարկի վճարման մասով, վերապահել Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին, իսկ օգտագործված ոռոգման ջրի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանցից վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու մասով` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 27

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 21-ի N 271-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԴ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ

 

Ծ Ր Ա Գ Ր Ի   Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ի Ր Ը

 

Ծրագրի մշակման

հիմքը

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հայեցակարգային ծրագիրը (հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 21-ի N 246 որոշմամբ), «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (ՀՕ-356-Ն, ընդունվել է 2002 թվականի մայիսի 20-ին):

   
Ծրագրի հիմնական մշակողները

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

   
Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացվող` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և տվյալ տարվան նախորդող վերջին հինգ տարիների ընթացքում հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր արձանագրված հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների (այսուհետ` ծրագրում ընդգրկված համայնքներ) հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելն է, որի արդյունքում առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն նշված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը: 

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը, ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծումը, համալիր միջոցառումների իրականացման միջոցով դրանց ամրապնդումն ու կայուն զարգացման ապահովումը

Ծրագրի հիմնական կատարողները

Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, 

Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ, մի շարք ջրօգտագործողների ընկերություններ:

   

Ծրագրի
իրականացման

ուղիներն ու ֆինանսավորման աղբյուրները

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե

 

 Ծ Ր Ա Գ Ր Ի   Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

1. Ծրագրում ընդգրկված համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` հողի հարկ վճարող անձանց), ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` ոռոգման ջուր օգտագործող անձանց) պետական աջակցություն ցուցաբերելու ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է`

1) առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ծրագրում ընդգրկված համայնքների բնակիչների համար, ինչը կնպաստի այդ սահմանամերձ համայնքների հողերի արդյունավետ օգտագործմանը, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը.

2) ծրագրում ընդգրկված համայնքների հողի հարկ վճարող անձանց և ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող անձանց պետական աջակցություն ցուցաբերումը, որի արդյունքում կբարելավվի նշված համայնքների և այդ համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական վիճակը:

 Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների պաշտպանունակության բարձրացումը և դրանց սոցիալ-տնտեսական զարգացումը, ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմքերի ստեղծումը, համալիր միջոցառումների իրականացման միջոցով դրանց ամրապնդումն ու կայուն զարգացման ապահովումը:

2. Ծրագիրը շարունակական է, այն իրականացվելու է յուրաքանչյուր տարի` սկսած 2013 թվականից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան որոշման:

Ծրագիրը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենքներով հողի հարկից ազատված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և սույն ծրագրով դիտարկվող ժամանակահատվածում հակառակորդի կողմից գնդակոծման դեպքեր ունեցող այն հողատարածքների վրա, որոնց համար հաշվարկված հողի հարկի գումարն օրենքի համաձայն ենթակա է փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

3. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ծրագրում ընդգրկված համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների տվյալ տարվա համար հաշվարկված` վճարման ենթակա հողի հարկի տարեկան գումարը` հարկ վճարող անձանց անունից, նրանց փոխարեն վճարել համապատասխան համայնքի բյուջե և 50 տոկոս զեղչ կիրառել ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող անձանցից տվյալ տարում գանձվելիք վարձավճարների նկատմամբ:

Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը հողի հարկ վճարող անձանց հողի հարկի մասով իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա, որոնք հաստատվում են նշված համայնքների ավագանիների կողմից` համաձայն սույն ծրագրի N 1 ձևի:

Ծրագրի շրջանակներում պետական աջակցությունը ոռոգման ջուր օգտագործող անձանց վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու մասով իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների կողմից ներկայացված ցուցակների հիման վրա` համաձայն սույն ծրագրի N 2 ձևի:

4. Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարանները սույն ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարները փոխանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համայնքների բյուջեներ` յուրաքանչյուր համայնքի համար միասնական գանձապետական հաշվի եկամտային մասում բացված` համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության համար հողի հարկի գծով մուտքերի հաշվառման գործող հաշվեհամարին:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն սույն ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունների հաշվեհամարներին:

6. Ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ծրագրում ընդգրկված համայնքներում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց անձանցից գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրի» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու օրինակով:

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Մեղրի» ՋՕԸ-ի սպասարկման տարածքում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումն իրականացվում է 2000 թվականից` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով (մասնավորապես, 2011 թվականին` 12.05.2011 թ. N 590-Ա որոշմամբ, 2012 թվականին` 31.05.2012 թ. N 691-Ա որոշմամբ): Եվ այդ հանգամանքը հաշվի առնելով` «Մեղրի» ՋՕԸ-ի սպասարկման տարածքը նույնպես ընդգրկվել է սույն ծրագրում:

Այժմ այդ մոտեցմամբ ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը կատարվելու է նաև ծրագրում ընդգրկված համայնքներում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման N 3 հավելվածի:

7. Ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարները`

1) կազմում և մարզպետարան են ներկայացնում հողի հարկ վճարող անձանց ցուցակները (համաձայն սույն ծրագրի N 1 ձևի)` հաստատված համայնքի ավագանու կողմից.

2) 2013 թվականին նշված ցուցակները ներկայացնում են սույն ծրագիրը հաստատելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, իսկ հաջորդ տարիների համար` մինչև տվյալ տարվա փետրվարի 2-րդ տասնօրյակը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հողի հարկ և գույքահարկ վճարողների հաշվառման ու հողի հարկի և գույքահարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով ապահովում են սույն ծրագրում ընդգրկված անձանց հողի հարկի վճարումների մուտքագրումը:

Հողի հարկ վճարող անձինք սույն ծրագրով վճարված հողի հարկի մասին տեղեկություններ կարող են ստանալ համապատասխան հաշվառող մարմնից:

8. Ծրագրում ընդգրկված համայնքներն սպասարկող ջրօգտագործողների ընկերությունները`

1) կազմում և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե են ներկայացնում ոռոգման ջուր օգտագործող անձանց ցուցակները (համաձայն սույն ծրագրի N 2 ձևի).

2) 2013 թվականին նշված ցուցակները ներկայացնում են սույն ծրագիրը հաստատելուց հետո մեկ ամսվա ընթացքում, իսկ հաջորդ տարիների համար` մինչև տվյալ տարվա փետրվարի 2-րդ տասնօրյակը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված գումարներն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ցուցակներով ներկայացված անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց կատարում են վարձավճարի 50 տոկոսի մուտքագրում:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՄԱՐԶԻ ______________

 ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

NN
ը/կ

 Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը

Ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ իրավաբանական անձի
ՀՎՀՀ-ն

 Հողամասի կադաստրային ծածկագիրը

Հողամասի չափը (հեկտար)

Հողի հարկը (դրամ)

1.

         

2.

         

3.

         
           
           
Ընդամենը        

 

ՀՀ _____________ համայնքի ղեկավար

______________________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.    

 

Ձև N 2

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________ ՄԱՐԶԻ _______________

ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

NN
ը/կ

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը կամ իրավաբանական անձի անվանումը

Ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը կամ իրավաբանական անձի
ՀՎՀՀ-ն

Ոռոգման ջրի ծավալը
(խոր. մետր)

Վարձավճարի չափի 50 տոկոսը (դրամ)

1.

       

2.

       

3.

       
         
         

 Ընդամենը

     

 

____________________ ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն

______________________

(ստորագրությունը)

______________________

(անունը, ազգանունը)

   
Կ. Տ.  

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 21-ի N 271-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ պետության կողմից տրվող գումարների` ըստ համայնքների

 

 

(հազ. դրամ)

N N
ը/կ

 Մարզի և համայնքի անվանումը

1-ին կիսամսյակ

Ինն ամիս

Տարի

1

2

3

4

5

1.

Արարատի մարզ

     
 

Երասխ

74.0

148.0

148.0

 

Ընդամենը` մարզում

74.0

148.0

148.0

2.

Գեղարքունիքի մարզ

     
 

Վահան

1,642.0

3,285.6

3,285.6

 

քաղ. Ճամբարակ

4,058.0

8,117.9

8,117.9

 

Ընդամենը` մարզում

5,700.0

11,403.5

11,403.5

3.

Վայոց ձորի մարզ

     
 

Խաչիկ

410.0

820.7

820.7

 

Խնձորուտ

135.0

270.0

270.0

 

Սերս

303.0

606.8

606.8

 

Նոր Ազնաբերդ

73.0

146.0

146.0

 

Բարձրունի

280.0

560.0

560.0

 

Ընդամենը` մարզում

1,201.0

2,403.5

2,403.5

4.

Տավուշի մարզ

     
 

Ներքին Կարմիր աղբյուր

636.0

1,272.0

1,272.0

 

Ոսկեվան

595.0

1,191.9

1,191.9

 

Չորաթան

974.0

1,948.6

1,948.6

 

Կողբ

2,064.0

4,122.0

4,122.0

 

Վազաշեն

332.0

664.7

664.7

 

Բերքաբեր

108.0

215.8

215.8

 

Չինարի

675.0

1,350.0

1,350.0

 

Արծվաբերդ

2,947.0

5,893.2

5,893.2

 

Ծաղկավան (Իջևանի շրջ.)

646.0

1,293.0

1,293.0

 

Մոսեսգեղ

1,513.0

3,027.0

3,027.0

 

Դովեղ

312.0

624.4

624.4

 

Պառավաքար

2,050.0

4,100.0

4,100.0

 

Բերդավան

2,497.0

4,995.3

4,995.3

 

Բարեկամավան

67.0

135.2

135.2

 

Կոթի

1,539.0

3,078.8

3,078.8

 

Բաղանիս

325.0

650.0

650.0

 

Սարիգյուղ

946.0

1,891.4

1,891.4

 

Այգեձոր

1,735.0

3,471.3

3,471.3

 

Կիրանց

200.0

400.0

400.0

 

Այգեպար

34.2

34.2

34.2

 

Սևքար

2,503.8

5,007.8

5,007.8

 

Այգեհովիտ

1,546.0

3,093.0

3,093.0

 

Ընդամենը` մարզում

24,245.0

48.459.6

48,459.6

Ընդամենը

31,220.0

62,414.6

62,414.6

 

(հավելվածը խմբ. 18.04.13 N 401-Ն )

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 21-ի N 271-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ պետության կողմից տրվող գումարների` ըստ համայնքների

 

(հազ. դրամ)

N N
 ը/կ

 Մարզի և համայնքի անվանումը

1-ին կիսամսյակ

Ինն ամիս

Տարի

1

2

3

4

5

 

Արարատի մարզ

     
 

Երասխ

1,392.9

2,785.8

2,785.8

 

Ընդամենը` մարզում

1,392.9

2,785.8

2,785.8

2.

Վայոց ձորի մարզ

     
 

Խաչիկ

1,278.7

2,557.5

2,557.5

 

Խնձորուտ

189.8

379.5

379.5

 

Ընդամենը` մարզում

1,468.5

2,937.0

2,937.0

3.

Տավուշի մարզ

     
 

Ներքին Կարմիր աղբյուր

202.1

404.3

404.3

 

Չորաթան

96.5

193.1

193.1

 

Կողբ

205.0

410.0

410.0

 

Բերքաբեր

40.8

81.6

81.6

 

Չինարի

104.5

209.0

209.0

 

Արծվաբերդ

127.6

255.2

255.2

 

Մոսեսգեղ

44.3

88.6

88.6

 

Պառավաքար

427.9

855.8

855.8

 

Բերդավան

939.5

1,879.0

1,879.0

 

Այգեձոր

275.0

550.0

550.0

 

Կիրանց

48.6

97.3

97.3

 

Ոսկեվան

688.0

1,375.0

1,375.0

 

Կոթի

1100.0

2,200.0

2,200.0

 

Բաղանիս

142.5

285.5

285.5

 

Ոսկեպար

85.5

171.5

171.5

 

Դովեղ

57.0

114.0

114.0

 

Ընդամենը` մարզում

4,584.9

9,169.9

9,169.9

Ընդամենը

7,446.3

14,892.7

14,892.7

 

(հավելվածը խմբ. 18.04.13 N 401-Ն )

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2013 թվականի

մարտի 21-ի N 271-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ պետության կողմից տրվող գումարների

 

(հազ. դրամ)

NN
ը/կ

 Մարզի և համայնքի անվանումը

1-ին կիսամյակ

Ինն ամիս

Տարի

1.

Սյունիքի մարզ

     
 

«Մեղրի» ՋՕԸ-ի սպասարկման տարածք

7,988.8

15,977.5

15,977.5

 

Ընդամենը` մարզում

7,988.8

15,977.5

15,977.5

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.12.2014, N 1444-Ն 28.12.2014, N 271-Ն
18.04.2013, N 401-Ն 03.05.2013, N 271-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան