Գլխավոր տեղեկություն
Համար
N 105-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.05.2013-12.12.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.05.02/13(457) Հոդ.114
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
10.04.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 ապրիլի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013171

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

10 ապրիլի 2013 թ.

ք. Երևան

N 105-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 102-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի ապրիլի 10-ի

N 105-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձինք լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնում համաձայն սույն կարգի հավելվածով սահմանված ձևի:

2. Սույն կարգի հավելվածով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է եռամսյակային կտրվածքով՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 25-ը։

3. Ներկայացվող տեղեկատվությունը նախնական փաստաթղթային ստուգում է անցնում Հանձնաժողովի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կողմից և սույն կարգի պահանջներին համապատասխանության դեպքում «Նախնական ստուգում անցած է» նշումով մուտքագրվում է Հանձնաժողովում։

4. Ներկայացված տեղեկատվության նախնական փաստաթղթային ստուգման արդյունքում սույն կարգի պահանջներին անհամապատասխանություններ, անճշտություններ և բացթողումներ հայտնաբերելու դեպքում տեղեկատվությունը վերադարձվում է ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձին, որը թերությունները շտկելուց հետո հնգօրյա ժամկետում այն կրկին ներկայացնում է Հանձնաժողով։

5. Տեղեկատվությունը Հանձնաժողով է ներկայացվում նաև էլեկտրոնային տարբերակով։

 

 

Հավելված

ՀՀ հանրային

ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի ապրիլի 10-ի

N 105-Ն որոշմամբ

հաստատված կարգի

 

Ձև 1

_______________________________

(ընկերության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20____ թվական ________________ 

(եռամսյակ)

 

Հ/հ

Անվանումներ

Չափի
միավոր

Աճողական ընթացիկ տարվա սկզբից

Ընդամենը հաշվետու եռամսյակի կտրվածքով

այդ թվում՝ ըստ ամիսների

         

__

__

__

1.

Ջեռուցվող տարածք

           

1)

Բնակելի շենքերի բնակարանների ընդհանուր մակերեսը

հազ. քմ

         

2)

Ոչ բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը

հազ. քմ

         

2.

Արտաքին օդի հաշվարկային ջերմաստիճանը ջեռուցման ժամանակաշրջանում

0 C

         

3.

Ջեռուցման տևողությունը

օր

         

4.

Ընդամենը ջերմային էներգիայի արտադրությունը

հազ. կՎտժ

         

5.

Կոնդենսացիոն ռեժիմով աշխատանքի դեպքում արտանետվող ջերմային էներգիայի քանակը

հազ. կՎտժ

         

6.

Ընդամենը ջերմային էներգիայի օգտակար արտադրությունը (տ.4 - տ.5), այդ թվում՝

հազ. կՎտժ

         

1)

ջեռուցման նպատակով

հազ. կՎտժ

         

ա.

գազամխոցային սարքավորումների կողմից

հազ. կՎտժ

         

բ.

կաթսաների կողմից

հազ. կՎտժ

         

2)

տաք ջրամատակարարման նպատակով

հազ. կՎտժ

         

ա.

գազամխոցային սարքավորումների կողմից

հազ. կՎտժ

         

բ.

կաթսաների կողմից

հազ. կՎտժ

         

7.

Ջերմային էներգիայի ծախսը սեփական կարիքների համար՝

           

1)

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

         

2)

տոկոսային արտահայտությամբ
(տ.7(1) : տ.6)

%

         

8.

Ջերմային էներգիայի կորուստները փոխադրման և բաշխման ցանցերում՝

           

1)

բնեղեն արտահայտությամբ

հազ. կՎտժ

         

2)

տոկոսային արտահայտությամբ
(տ.8(1) : տ.6)

%

         

9.

Ջերմային էներգիայի իրացումը
(տ.6 - տ.7(1) - տ.8(1)), այդ թվում՝

հազ. կՎտժ

         

1)

ջեռուցում, որից՝

հազ. կՎտժ

         

ա.

բնակչությանը

հազ. կՎտժ

         

բ.

այլ սպառողներին

հազ. կՎտժ

         

2)

տաք ջրամատակարարում, որից՝

հազ. կՎտժ

         

ա.

բնակչությանը

հազ. կՎտժ

         
   

հազ. խմ

         

բ.

այլ սպառողներին

հազ. կՎտժ

         
   

հազ. խմ

         

10.

Ընդամենը բաժանորդներ, այդ թվում՝

բաժանորդ

         

1)

բնակչություն

բաժանորդ

         

2)

այլ սպառողներ

բաժանորդ

         

11.

Կաթսաների վառելիքի ծախսը

           

1)

բնական գազի ծախսը

հազ. խմ

         

2)

մազութի ծախսը

հազ. տոննա          

3)

վառելիքի տեսակարար ծախսը

գ.պ.վ./կՎտժ

         

12.

Կաթսաների աշխատաժամերի քանակը

ժամ

         

13.

Կաթսաների օգտակար գործողության գործակիցը

%

         

14.

Ջրի ծախսը

հազ. խմ

         

 

1. Սույն ձևով նախատեսված ցուցանիշները ընկերության կողմից կարող են համալրվել նոր տողերով կամ եղած տողերը տրոհվել բաղկացուցիչ մասերի՝ նախօրոք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:

 

_______________________________________

(ընկերության ղեկավարի ստորագրությունը)

 

Կ.Տ.

____________________________

(անունը, ազգանունը)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.10.2013, N 353-Ն 12.12.2013, N 105-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան