«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մայիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 ապրիլի 2013 թ. |
թիվ 101-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նվազեցնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների ծախսատարությունը և խթանել Հայաստանի Հանրապետության դրամով միջոցների հասանելիությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետը, 37-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 24-րդ կետում «8» թիվը փոխարինել «4» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունիսի 1-ից և տարածվում է 2013 թվականի մայիսի 15-ից 2013 թվականի հունիսի 11-ն ընկած և դրան հաջորդող հաշվետու ժամանակահատվածների համար (ըստ պահուստավորման օրացույցի) բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում իրականացման ենթակա պարտադիր պահուստավորման հետ կապված հարաբերությունների վրա: 2013 թվականի ապրիլի 10-ից 2013 թվականի մայիսի 14-ն ընկած հաշվետու ժամանակահատվածի համար բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության դրամով ներգրավված միջոցների դիմաց 2013 թվականի մայիսի 15-ից 2013 թվականի հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում տեղաբաշխման ենթակա պարտադիր պահուստների նվազագույն չափը սահմանվում է ներգրավված միջոցների 8 տոկոսի չափով:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. ապրիլի 18 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|