Գլխավոր տեղեկություն
Համար
N 1194-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 սեպտեմբերի 2012 թվականի N 1194-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություններին մինչև 2011 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժնի պարտավորությունները` համապատասխանաբար 19110.2 հազ. դրամի և 16285.3 հազ. դրամի չափով, մարել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը` եռամսյա հավասարաչափ համամասնությամբ:

2. Սահմանել, որ`

1) մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական արդյունքներով առաջացած որևէ տարվա վնասների առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ սույն որոշման 1-ին կետով սահմանվող` տվյալ տարվա եռամսյակային համամասնությամբ նախատեսված պարտավորությունների մարման համար.

2) 2012 թվականի հոկտեմբերի 1-ից դադարեցվում է հետաձգման առաջադրված պարտավորությունների ամբողջ ծավալի նկատմամբ տոկոսների (տույժի) հաշվարկումը.

3) եռամսյակային համամասնությունները (չափաքանակները) չպահպանելու դեպքերում եռամսյակային համամասնության խախտման հետևանքով չկատարված պարտավորության մասով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տոկոսների հաշվարկումը շարունակվում է` մինչև այդ մասով պարտավորության մնացորդի ամբողջական մարումը.

 4) «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների 2011 թվականի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նկատմամբ առաջացած շահութաբաժնի պարտավորությունները` համապատասխանաբար 6224.0 հազ. դրամի և 6298.5 հազ. դրամի չափով, ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների ընդհանուր ժողովներում` սույն որոշմամբ նախատեսված շահութաբաժինների չափերը և եռամսյակային համամասնությունները հաստատելու մասին որոշումների ընդունումը.

2) ընդհանուր ժողովների որոշումների ընդունումից հետո 15-օրյա ժամկետում ապահովել շահութաբաժինների վճարման չափի և համամասնությունների վերաբերյալ տարեկան ընդհանուր ժողովների որոշումների մասին արձանագրություններից քաղվածքները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան