Գլխավոր տեղեկություն
Համար
N 1921-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (20.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1921-Ա

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՍՈՒ ՔԱՂԱՔՈԻՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԿԵՆԴԱՆԻ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

2012 թվականի մայիսի 12-ից օգոստոսի 12-ը Հարավային Կորեայի Հանրապետության Յոսու քաղաքում կայանալիք «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրով «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին (այսուհետ` ցուցահանդես) Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.

2. Ընդունել ի գիտություն, որ «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ միջոցներից`

1) «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի չինական կազմակերպիչների հետ կնքված ֆինանսական օժանդակության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությանը տրամադրված և ընկերության կոմերցիոն գործունեությունից ստացված գումարների մնացորդը` 9480 ԱՄՆ-ի դոլար և 1,136,619 RMB, որը համարժեք է մոտ մոտավորապես 74, 000 հազ. դրամին.

2) «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսի կորեական կազմակերպիչների կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցներից` 386 մլն KRW, որը համարժեք է մոտ 132,200 հազ. դրամին:

(2-րդ կետը փոփ. 28.06.12 N 852-Ա)

3. «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության նպատակով`

 1) ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին.

2) ցուցանադեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ազգային օպերատոր նշանակել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` կորեական կողմի հետ կնքել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանագիրը:

5. «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին`

1) «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով օգտագործել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերության բանկային հաշվին առկա գումարները` հաշվի առնելով գումարի օգտագործման համար նախատեսված ՉԺՀ-ի օրենսդրությունը.

 2) «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով անհրաժեշության դեպքում օգտագործել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունից գործակալությանն անհատույց տրամադրված գույքն ու սարքավորումները.

3) ցուցահանդեսի արդյունավետ կազմակերպման աշխատանքներն իրականացնել ըստ համապատասխան պայմանագրերի` գործարքները նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հունվարի 17

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1921-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՍՈՒ ՔԱՂԱՔՈԻՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԿԵՆԴԱՆԻ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, «ԷՔՍՊՈ 2012» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

«Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսն անցկացվելու է Հարավային Կորեայի Յոսու քաղաքում 2012թ. մայիսի 12-ից օգօստոսի 12-ը: Ցուցահանդեսի հիմնական խորագիրն է` «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը»:

 Ցուցահանդեսը կոչ է անում միջազգային հանրությանը ավելի խորը գիտակցել համաշխարհային օվկիանոսի և ափամերձ հատվածների էկոլոգիական պաշտպանության դերն ու պատասխանել հետևյալ հարցին. արդյոք մարդկությունը կկարողանա ստեղծել և պահպանել ներդաշնակ կապ օվկիանոսի ու մարդու միջև: Դարերով այդ էկո համակարգը ձևավորվել է ինչպես մեկ ամբողջություն, և այժմ մարդը պետք է ապահովի և օժանդակի օվկիանոսի ու ափամերձ հատվածների համաչափ զարգացումն ու կենսաբանական բազմազանությունը:

 Ցուցահանդեսին մասնակցելու են 105 պետություններ և 9 միջազգային կազմակերպություններ:

 «Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու նրանց ռացիոնալ օգտագործումը» խորագրի ներքո հայաստանյան մասնակցությունը անցկացվում է «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմայով:

Մասնակից յուրաքանչյուր պետության խնդիրն է ներկայացնել իր տնտեսական և մտավոր ներուժը, ինչպես նաև իր մշակույթը և պատմությունը:

Չնայած ծովային ռեսուրսների բացակայությանը Հայաստանի Հանրապետության տարածքում, մեր երկիրը ունի հնարավորություն և ներուժ ներկայացնել իր մոտեցումներն ու լուծումները այս կարևորագույն համաշխարհային խնդիրների քննարկման շրջանակներում:

Կորեական կողմի հետ Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանագիրը ստորագրվելու է 2011թ. դեկտեմբեր-2012.թ հունվար ամիսներին:

«Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության գլխավոր հանձնակատարի պարտականությունները ստանձնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, իսկ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ նաև` Գործակալություն) հանդիսանում է «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ազգային օպերատորը:

 Գործակալությունը, որպես ազգային օպերատոր, իրականացնում է «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցությունը ապահովելու կազմակերպչական աշխատանքները` համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այլ շահագրգիռ պետական մարմինների, կորեական կողմի կազմակերպիչների, ինչպես նաև Ցուցահանդեսի Կազմակերպչական կոմիտեի հետ, որը ձևավորվում է Ցուցահանդեսի հանձնակատարի համապատասխան որոշմամբ` սահմանելով վերջինիս իրավասություններն ու պարտականությունները: Կազմակերպչական կոմիտեի հիմնական նպատակն է «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսի բովանդակային մասի ապահովումը:

Գործակալությունը, ի դեմս գլխավոր տնօրենի, կստանձնի ՀՀ տաղավարի տնօրինության գործառույթը և Ցուցահանդեսի նախապատրաստական ու կազմակերպչական աշխատանքները կիրականացնի աշխատանքային խմբի միջոցով` Գործակալության արտահանման խթանման դեպարտամենտի տնօրենի գլխավորությամբ:

 

2. «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ

 

Հայ ժողովրդի գոյության պատմության ամբողջ ընթացքում նրա արարող Միտքը ստեղծում և զարգանում է, ինչի վառ ապացույցն է երկրի հարուստ ժառանգությունը:

Էքսպո-2012-ում Հայաստանի ցուցասրահը ներկայացնելու է աշխարհին Հայաստանը, որպես բարձր մտավոր ներուժով օժտված, ստեղծագործ և մրցունակ երկիր, որը կարող է ներկայացնել միջազգային հանրությանը նոր մտքեր և մոտեցումներ:

 Ցուցահանդեսի հիմնական խորագրի ներքո ակնկալվում է հայաստանյան մասնակցությունը անցկացնել «Նոր ռեսուրսների տեխնոլոգիաներ» թեմայով` ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտի նվաճումները:

Հայաստանյան մասնակցության հայեցակարգի հիմնական ֆունկցիոնալ բաղադրիչներն են.

 Օվկիանոսր, որպես կյանքի և մարդկության զարգացման աղբյուր` չորս ուղղություններով.

 1. հիշողություն, 2. գիտելիք, 3. իմաստություն, 4. կանխագուշակում:

Առաջին բաղադրիչը ներկայացնում է օվկիանոսը որպես կյանքի ակունք, որն ունեցել է մեծ ազդեցություն մարդկության զարգացման վրա, որը եղել և մնում է կյանքի կենդանի աղբյուրը` ունենալով հիշողություն և իմաստություն, հանդիսանալով մարդկության համար գիտելիքի և կանխագուշակման հիմք: Այս գաղափարի ներքո կներկայացվի Հայաստանը` որպես հին ու նոր երկիր, որպես դարերի խորքից եկած և ապագայի ճանապարհով վստահ քայլող երկիր, որպես ուսուցող հիշողության և իմաստության գանձարան, որպես բացառիկ բնության երկիր, որպես ապագայի նոր տեսլականների երկիր:

 Աշխարհի ժողովուրդների միասին ապրելու արվեստը և միասին աշխատելու գիտությունը:

Երկրորդ բաղադրիչը ներկայացնում Է Շանհայ Էքսպո 2010 ցուցահանդեսում Հայաստանի կողմից առաջարկված և Աշխարհի քաղաք նախագծի միջոցով փայլուն ներկայացված «Միասին մտածել և միասին կառուցել նոր աշխարհ» գաղափարի զարգացումը, դիտարկելով և աշխարհին ներկայացնելով Հայաստանի աննախադեպ փորձը այս բնագավառում: Համադրելով այս գաղափարախոսությունը Էքսպո 2012 ցուցահանդեսի գլխավոր թեմայի հետ, օվկիանոսը կդիտարկվի որպես ժողովուրդներին միավորող օղակ, միաժամանակ ընդգծելով ջրային պաշարների պահպանման կարևորությունը և միասնական ջանքերի անհրաժեշտությունը օվկիանոսի պահպանման և բնական պաշարների ռացիոնալ օգտագործման նպատակով:

Մշակույթի և արվեստի միջոցով կբացահայտվի օվկիանոսների և մարդկության միջև կապը և կառաջխաղացվեն «ծովային քաղաքացու» և «ծովային քաղաքակրթության» նոր գաղափարները և իդեալները (seatizen и seavilizatiօn):

Բացի հիմնական ֆունկցիոնալ բաղադրիչներից, ցուցահանդեսում կներկայացվեն միջազգային ասպարեզում Հայաստանի առաջխաղացումը խթանող հայեցակարգեր, որոնք համահունչ լինելով և հիմնվելով Էքսպո 2012 գլխավոր թեմաների վրա, միաժամանակ նոր հորիզոններ կձևավորեն և նոր տեսլականներ կառաջարկեն հանրությանը հետևյալ թեմաներով`

1. կենդանի օվկիանոսը և գլոբալ տեղեկատվական օվկիանոսը, մեկ հեղինա՞կ.

Հայեցակարգը առաջարկում է զուգահեռներ անցկացնել կենդանի օվկիանոսի և տեղեկատվական օվկիանոսի միջև` դիտարկելով դրանց գոյության և զարգացման օրենքները, նմանությունը:

2. թվային և կենսաբանական օրգանիզմների փոխազդեցությունը.

Հայեցակարգը ակնկալում է ներկայացնել թվային և կենսաբանական օրգանիզմների հնարավոր փոխազդեցությունը ու հնարավոր զարգացման մոդելները` ապագա թվային աշխարհի նոր բջիջները:

Բացի հիմնական բաղադրիչներից ցուցասրահի կառուցվածքը թույլ է տալիս տարբեր լրացուցիչ ցուցափեղկերի, տեղեկատվության և գովազդային նյութերի տեղադրման հնարավորություն: Բացի այդ, մշակված են բիո-ճարտարապետության մանրամասներ, որոնք թույլ կտան հագեցնել ցուցասրահը կենդանի բնության տարրերով:

 Նախատեսված է նաև իրակացնել «Էքսպո-Հայելի» նախագիծը` զուգահեռ օn-line ցուցահանդես Երևանում, որը հնարավորություն կտա հայ հանդիսատեսին մասնակից դարձնելու բոլոր նշանակալից իրադարձություններին և օn-line այցելելու մի շարք ցուցասրահներ:

Մշակվելու են մուլտիմեդիա ծրագրեր` ինտերակտիվ, օn-line և այլ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի նորարարությունների ներկայացման նպատակով:

Էքսպո-2012-ի ընթացքում ակնկալվում է իրականացնել մի շարք սեմինարներ, թեմատիկ կլոր սեղաններ, շնորհանդեսներ` միջազգային գործընկերների մասնակցությամբ, մասնավորապես` Bits and Atօms Media Lab MIT, Le Cսbe, TSF և այլ ընկերություններ: Միաժամանակ ակնկալվում է Ցուցահանդեսի շրջանակներում մշակել և ներկայացնել հետևյալ հայեցակարգերը և ծրագրերը`

«Հայաստան-Մաքուր Ջուր և Բնական Առողջություն»,

«Հայաստան` երբ իջավ ջուրը» (նոր մարդու հոգին, միտքը, մարմինը),

«Հայկական Աշխարհի Շուրջ»:

Այս միջոցառումները հնարավորություն կտան Հայաստանը ներկայացնելու լայն շրջանակներին:

 

3. «ԷՔՍՊՈ-2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

Հայաստանի տաղավարի համար հատկացվելու է մոտ 100 քմ, որից ձևավորման ենթակա տարածքը կազմում է մոտ 40քմ: Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության ծախսը կազմում է 362,500 հազ. դրամ: Ցուցահանդեսի նախապատրաստման և մասնակցության համար նախատեսված են ‎ֆինանսավորման հետևյալ աղբյուրները`

ա) «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի չինական կազմակերպիչների հետ կնքված ֆինանսական օժանդակության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությանը տրամադրված և ընկերության կոմերցիոն գործունեությունից ստացված գումարների մնացորդը` 9480 ԱՄՆ դոլար և 1,136,619 RMB, որը համարժեք է մոտավորապես 74, 000 հազ. դրամին,

 բ) ֆինանսական աջակցություն Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից 386 միլիոն KRW, որը համարժեք է մոտ 132,200 հազար ՀՀ դրամին.

գ) Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող կոմերցիոն հատվածից ստացված գումարներ.

դ) այլ ներգրավված միջոցներ:

Այս գումարների շրջանակում իրականացվելու են տաղավարի նախագծման և ձևավորման աշխատանքները, տեխնիկական միջոցների, ապրանքների, անհրաժեշտ գովազդային նյութերի և ցուցանմուշների ձեռք բերման, աշխատանքային խմբերի գործուղման, ինչպես նաև ընթացիկ այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը:

(3-րդ բաժինը փոփ. 28.06.12 N 852-Ա)

 

4. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ՏՊԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը կազմակերպում է Ցուցահանդեսին ՀՀ արդյունավետ մասնակցության ապահովման համար անհրաժեշտ տպագրական նյութերի պատրաստումը, որոնք համահունչ կլինեն Ցուցահանդեսի խորագրին, ՀՀ մասնակցության թեմաներին, ինչպես նաև կներկայացնեն Հայաստանը որպես գրավիչ երկիր:

Բոլոր շահագրգիռ նախարարությունները, գերատեսչությունները և այլ կազմակերպություններն աջակցում են «ԷՔՍՊՈ-2012» ցուցահանդեսին` իրենց ոլորտին վերաբերող անհրաժեշտ ցուցանմուշներ ու լրատվական նյութեր տրամադրելով: «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը կհամագործակցի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ` ցուցանմուշների և տեղեկատվական նյութերի տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման նպատակով:

 

5. ՀԵՏՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՅԻՆ ՇՐՋԱՆ

 

Ցուցահանդեսի ավարտից հետո ազգային օպերատորի կողմից կիրականացվի համապատասխան փաստաթղթերի ստորագրում, ակտերի կազմում և վերադարձվելիք ցուցանմուշների առաքում Հայաստան:

 

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

 

Հայաստանի Հանրապետության ազգային օրը նախատեսվում է անցկացնել Ցուցահանդեսի ընթացքում: Ազգային օրվա շրջանակներում նախատեսվում է իրականացնել գիտական սեմինարներ, թեմատիկ կլոր սեղաններ և այլն:

Ազգային օրվա անցկացման ծրագրի նախագիծը կմշակվի Զարգացման հայկական գործակալության կողմից` Հայաստանի Հանրապետության բոլոր շահագրգիռ նախարարությունների, կազմակերպությունների և կազմակերպչական կոմիտեի հետ համատեղ: Ազգային օրվա ծրագրում պարտադիր մաս են կազմելու Հայաստանի Հանրապետության հիմնի կատարումը, դրոշի բարձրացման արարողությունը և ողջույնի խոսքը:

 Ազգային օրվա շրջանակներում նախատեսվում է նաև ընդունելություն և հյուրասիրություն:

 

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐԻ ԿՈՄԵՐՑԻՈՆ ՀԱՏՎԱԾԸ

 

Հայաստանի Հանրապետությանը տրամադրված տարածքում նախատեսվում է կազմակերպել կոմերցիոն հատված, որտեղ կներկայացվեն հուշանվերներ, Հայաստանը բնութագրող ապրանքներ, արտահանման ներուժ ունեցող արտադրանք, ինչպես նաև ազգային ուտեսներ, ըմպելիքներ և խմիչքներ: Կոմերցիոն հատվածի կազմակերպումը, համապատասխան ապրանքների տեղափոխման աշխատանքներն իրականացում է Զարգացման հայկական գործակալությունը:

 

8. ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի հիման վրա կկազմակերպի սպասարկող անձնակազմի և պաշտոնական պատվիրակությունների ելքի թույլտվությունների օպերատիվ տրամադրումը, ինչպես նաև դիվանագիտական ճանապարհներով համակողմանի օժանդակություն կցուցաբերի ցուցահանդեսի նախապատրաստմանը և ընթացիկ աշխատանքների կատարմանը:

 

9. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը կորեական արտոնագրված ապահովագրական ընկերությունների միջոցով կկազմակերպի կազմակերպչի կողմից սահմանված պահանջների համաձայն անհրաժեշտ գույքի և անձնակազմի ապահովագրությունը «ԷՔՍՊՈ-2012» համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում:

 

10. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

Քանի որ «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ֆինանսավորման հիմնական աղբյուրներից է հանդիսանում «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի չինական կազմակերպիչների հետ կնքված ֆինանսական օժանդակության պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Շանհայ քաղաքում գրանցված «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությանը տրամադրված և ընկերության կոմերցիոն գործունեությունից ստացված գումարների մնացորդը, որը համաձայն ՉԺՀ օրենսդրության կարող է օգտագործվել միայն չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի շրջանակներում, ուստի անհրաժեշտ է «Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա» համաշխարհային ցուցահանդեսի հիմնական կազմակերպչական աշխատանքներն իրականացնել չինական ընկերության միջոցով` վերջինիս պատվիրելով Էքսպո-2012-ի հիմնական բաղադրիչների մշակման, ՀՀ տաղավարի ձևավորման, ցուցահանդեսի ընթացքում ներկայացվող միջոցառումների կազմակերպչական աշխատանքների իրականացումը: Համապատասխան չինական ընկերության հետ պայմանագրի կնքման աշխատանքները կհամակարգի Գործակալությունը:

Էքսպո-2012-ի կազմակերպման շրջանակներում ակնկալվում է նաև Կորեայում տեղական ընկերության գրանցում` Ցուցահանդեսի կորեական կազմակերպիչների կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման համար: Վերը նշված նպատակի համար տեղական ընկերության գրանցման աշխատանքները, ղեկավար անձնակազմի նշանակումները կիրականացնի Ցուցահանդեսի ազգային օպերատորը: Ցուցահանդեսի ավարտից հետո տեղական ընկերության կողմից ձեռք բերված ապրանքներն ու սարքավորումները նվիրատվության պայմանագրով կտրամադրվեն Գործակալությանը, որը կկազմակերպի ձեռք բերված ապրանքների և սարքավորումների տեղափոխումն ու մաքսազերծումը:

«Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը ցուցահանդեսի ողջ ընթացքում հայաստանյան տաղավարում ընթացիկ աշխատանքների կազմակերպման, իրականացման և ընդհանուր վերահսկողության նպատակով Ցուցահանդեսի վայր կգործուղի պատասխանատու աշխատակիցների:

(հավելվածը փոփ. 28.06.12 N 852-Ա)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1921-Ա որոշման

 

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ը ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅՈՍՈՒ ՔԱՂԱՔՈԻՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ԿԵՆԴԱՆԻ ՕՎԿԻԱՆՈՍԸ ԵՎ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ «ԷՔՍՊՈ 2012 ՅՈՍՈՒ ԿՈՐԵԱ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

 (հազ. դրամ)

NN
ը/կ

Ծախսերի անվանումները՝ ըստ
ՀՀ կառավարության որոշման

Ընդամենը ֆինանսական միջոցները

Էքսպո 2012 կազմակերպիչների կողմից ֆինանսական աջակցման ծրագրով հատկացվելիք գումարները

Էքսպո 2010 կազմակերպիչների կողմից ֆինանսական աջակցման ծրագրով հատկացված գումարների մնացորդը

Այլ աղբյուրներից ներգրավված գումարները

1.

ՀՀ տաղավարի նախագծման, մոնտաժման և ապամոնտաժման ծառայություններ

38,000.0

34,200.0

3,800.0

0.0

 

1.1. Հայաստանի տաղավարի գլխավոր ֆունկցիոնալ բաղադրիչների մշակման և նախագծման կազմակերպման ծառայություններ

3,800.0

0.0

3,800.0

0.0

 

1.2. Տաղավարի ճարտարապետական նախագծում և դիզայներական ձևավորում

2,200.0

2,200.0

0.0

0.0

 

1.3. Ներքին հարդարանք և դեկորացիաներ (պատեր, առաստաղ, հատակ և այլն)

12,000.0

12,000.0

0.0

0.0

 

1.4. Տաղավարում ցուցադրվելիք ցուցանմուշներ և թեմատիկ դեկորացիաներ

8,000.0

8,000.0

0.0

0.0

 

1.5. Ցուցափեղկերի, լսասարքավորումների և տեսասարքավորումների տեղադրում, գրասենյակային նյութեր

9,600.0

9,600.0

0.0

0.0

 

1.6. Տաղավարի ապամոնտաժում

2,400.0

2,400.0

0.0

0.0

2.

Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների ցուցահանդես տեղափոխման ծառայություններ

6,800.0

3,300.0

2,300.0

1,200.0

 

2.1. Տրանսպորտային ծառայությունների կազմակերպում. բեռների առաքում Յոսու, Կորեա՝ կոնտեյներով (2 կոնտեյներ,
յուրաքանչյուրը 1000 հազ. դրամ )

2,000.0

0.0

1,000.0

1,000.0

 

2.2. Տրանսպորտային ծառայությունների կազմակերպում. բեռների առաքում Յոսու, Կորեա (ավիափոխադրումներ 1000 կգ միջինը 1 կգ, 1200 դրամ)

1,200.0

0.0

1,200.0

0.0

 

2.3. Փոստային ծառայությունների կազմակերպում

300.0

0.0

100.0

200.0

 

2.4. Կորեայում ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում, մաքսազերծում և պահեստավորում (բացի կոմերցիոն մասով ապրանքներից)

3,300.0

3,300.0

0.0

0.0

3.

Հայաստանյան տաղավարում ներկայացվող հայեցակարգերի, ծրագրերի և միջոցառումների մշակման աշխատանքների կազմակերպում

38,000.0

0.0

28,000.0

10,000.0

 

3.1. Հայաստանյան տաղավարում ծրագրով նախատեսված հետևյալ հայեցակարգերի մշակում և ներկայացում՝
-«Կենդանի օվկիանոսը և գլոբալ ինֆորմացիոն օվկիանոսը` մեկ հեղինա՞կ»
-«Հայաստան` երբ իջավ ջուրը» (նոր մարդու հոգին, միտքը, մարմինը)
-«Հայկական աշխարհի շուրջ»
-«Թվային և կենսաբանական օրգանիզմների փոխազդեցությունը»

28,000. 0

0.0

28,000. 0

0.0

4.

Մուլտիմեդիա ծրագրերի պատվիրում

27,000.0

13,700.0

2,300.0

11,000.0

 

4.1. Ցուցահանդեսի Սայբեռ «Cyber», աջակցող տեսանյութերի և լսանյութերի, ինտերակտիվ բաղկացուցչի բովանդակության պատրաստման աշխատանքների կազմակերպում և իրականացում

24,700.0

13,700.0

0.0

11,000.0

 

4.2. Կայքերի սպասարկումը և մոդերացիան ապահովող ծառայություններ

2,300.0

0.0

2,300.0

0.0

5.

Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատողների գործուղման համար անհրաժեշտ միջոցների ապահովման, մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված ծախսեր և ծառայություններ

15,670.0

10,210.0

5,460.0

0.0

 

5.1. Նախապատրաստական
աշխատանքների կառավարման ծառայություններ

9,276.9

4,230.0

5,046.9

0.0

 

5.2. Ցուցահանդեսից առաջ և ընթացքում ինքնաթիռի տոմսեր՝ էկոնոմ դասով (6 տոմս, 1 տոմսի արժեքը` 550.0 հազ. դրամ, որից՝ 1 անձի տոմսը Երևանից Շանհայ, այնուհետև Կորեա, լրացուցիչ 200.0 հազ. դրամ)

3,433.0

3,300.0

133.0

0.0

 

5.3. Ցուցահանդեսի բացումից առաջ միջինը 7 օրով 1 անձի գործուղում Շանհայ «Էքսպո 2010» ցուցահանդեսի մնացորդ գումարների կառավարման համար օրապահիկի ապահովում

112.8

0.0

112.8

0.0

 

5.4. Ցուցահանդեսի բացումից առաջ Շանհայ «Էքսպո 2010» ցուցահանդեսի մնացորդ գումարների օգտագործում հյուրանոցային ծառայությունների համար` 1 անձի գործուղում, միջինը 6 օրով

167.3

0.0

167.3

0.0

 

5.5. Ամեն մի երկրի համար 2 փորձագետի գործուղում՝ ցուցահանդեսի ծրագրավորման համար

2,680.0

2,680.0

0.0

0.0

6.

Տաղավարի պատասխանատուների, սպասարկող անձնակազմի ցուցահանդես գործուղման ծախսերի ապահովման հետ կապված ծառայություններ

39,840.0

23,370.0

12,720.0

3,750.0

 

6.1. Ընթացիկ աշխատանքների կառավարման ծառայություններ

13,170.0

0.0

12,720.0

450.0

 

6.2. Տաղավարի աշխատանքային խմբի ինքնաթիռի տոմսեր, օրապահիկ և գիշերավարձ (2 անձի օրապահիկ՝ յուրաքանչյուրը 97 ԱՄՆ-ի դոլար, հյուրանոցային ծախս, երկկողմանի ավիատոմս՝ էկոնոմ դասով` 4 ամսվա կտրվածքով)

23,370.0

23,370.0

0.0

0.0

 

6.3. Ցուցահանդեսից առաջ և ընթացքում ինքնաթիռի տոմսեր՝ էկոնոմ դասով (6 տոմս, 1 տոմսի արժեքը` 550.0 հազ. դրամ)

3,300.0

0.0

0.0

3,300.0

7.

Ընթացիկ աշխատանքներ

28,520.0

24,000.0

0.0

4,520.0

 

7.1. Սանմաքրման, էլեկտրաէներգիայի, հեռահաղորդակցության միջոցների և այլ ծառայությունների ծախսեր (ջուր, էլեկտրաէներգիա, գազ, ներքին զանգերով սահմանափակված հեռահաղորդակցության ծառայություն և տաղավարի սանմաքրման աշխատանքներ)

8,600.0

8,600.0

0.0

0.0

 

7.2. Տաղավարի պահպանման հետ կապված ծառայությունների տրամադրում

3,000.0

0.0

0.0

3,000.0

 

7.3. Տաղավարի տնօրենի (արտաքին մենեջերի) վարձատրության ապահովում (8 ամիս)/ կորեերեն իմացող մշտական աշխատող, որը կաջակցի տաղավարի գործունեությանը

3,000.0

3,000.0

0.0

0.0

 

7.4. Գործունեությանն աջակցող աշխատակազմ, որը կմատուցի ուղեկցողի, անվտանգության, թարգմանչության և այլ ծառայություններ՝ 4 ամսվա համար. աշխատողների թիվը կապված է տաղավարի մեծությունից

12,400.0

12,400.0

0.0

0.0

 

7.5. Տաղավարի աշխատակազմի աշխատավարձ

1,520.0

0.0

0.0

1,520.0

8.

Ցուցահանդեսի բացման, Հայաստանի ազգային օրվա կազմակերպման և այլ մշակութային միջոցառումների անցկացման հետ կապված ծառայություններ

60,620.0

12,050.0

0.0

48,570.0

 

8.1. Ցուցահանդեսի բացման և Հայաստանի ազգային օրվա աշխատանքային խմբի միջինը 8 օրվա համար (6 մարդ) 2 անգամ օրապահիկի ապահովում

5,800.0

250.0

0.0

5,550.0

 

8.2. Ցուցահանդեսի բացման և Հայաստանի ազգային օրվա ժամանակ աշխատանքային խմբի միջինը 7 օրվա համար (6 մարդ) 2 անգամ հյուրանոցային ծառայություններ

3,500.0

3,500.0

0.0

0.0

 

8.3. Աշխատանքային խմբի ինքնաթիռի տոմսեր (12 տոմս, 1 տոմսի արժեքը` 550 հազ. դրամ)

6,600.0

6,600.0

0.0

0.0

 

8.4. Ցուցահանդեսի բացման և Հայաստանի ազգային օրվա անցկացման հետ կապված այլ ծախսերի ապահովում

30,320.0

0.0

0.0

30,320.0

 

8.5. Հայաստանի ազգային օրվա ընդունելության (բանկետ) (100 անձի համար, յուրաքանչյուրի համար առավելագույնը 17000 դրամ) ապահովում

4,700.0

1,700.0

0.0

3,000.0

 

8.6. Հայաստանի ազգային օրվա մշակութային ծրագրի իրականացում

9,700.0

0.0

0.0

9,700.0

9.

Միջազգային գործընկերների կողմից մշակված և ներկայացվող տեխնոլոգիաների շահագործման և արտոնագրային վճարումների հետ կապված ծախսեր

19,000.0

0.0

0.0

19,000.0

 

9.1. Ներկայացվող տեխնոլոգիաների շահագործման ծախսեր

9,500.0

0.0

0.0

9,500.0

 

9.2. Արտոնագրային վճարումներ

9,500.0

0.0

0.0

9,500.0

10.

Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստման և ձեռքբերման ծառայությունների ապահովում

35,950.0

10,270.0

5,150.0

20,530.0

 

10.1. Թռուցիկների, թղթապանակների, հրավիրատոմսերի, բաներների, բրոշյուրների և այլ աջակցող տպագրական նյութերի պատրաստման հետ կապված ծառայություններ, ինչպես նաև այդ նպատակի համար համապատասխան սարքավորումների ձեռքբերում

25,180.0

0.0

5,150.0

20,030.0

 

10.2. Քարե, մետաղյա, կերամիկական, փայտյա և այլ հուշանվերների պատրաստման հետ կապված ծառայությունների տրամադրում

500.0

0.0

0.0

500.0

 

10.3. Աջակցող նյութերի և հուշանվերների արտադրություն և պատրաստում, որոնք կօգտագործվեն Կորեայում և Հայաստանի ազգային օրվա հասարակայնության հետ կապերում

10,270.0

10,270.0

0.0

0.0

11.

Գույքի և անձնակազմի ապահովագրություն

1,100.0

1,100.0

0.0

0.0

 

11.1. Անձնակազմի ապահովագրություն

600.0

600.0

0.0

0.0

 

11.2. Գույքի ապահովագրություն

500.0

500.0

0.0

0.0

12.

«Էքսպո հայելի» նախագծի իրականացման հետ կապված ծախսեր

20,000.0

0.0

0.0

20,000.0

13.

Կոմերցիոն մասի ապահովման հետ կապված ծառայություններ

20,000.0

0.0

2,270.0

17,730.0

 

13.1. Կոմերցիոն մասի կազմակերպում

10,000.0

0.0

0.0

10,000.0

 

13.2. Կոմերցիոն հատվածի ապրանքների մաքսազերծման ծառայություններ

10,000.0

0.0

2,270.0

7,730.0

14.

«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո» ընկերության ֆինանսական միջոցների օգտագործման նպատակով համապատասխան ֆինանսական մասնագետի վարձում

8,000.0

0.0

8,000.0

0.0

 

14.1. Ֆինանսական մասնագետի վարձում (առնվազն 8 ամիս` 2012 թվականի փետրվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը) Չինաստանում` ընկերության ֆինանսական գործառույթների իրականացման, համապատասխան փաստաթղթերի ձեռքբերման, ցուցահանդեսի ավարտից հետո ընկերության լուծարման աշխատանքների կատարման նպատակով

8,000.0

0.0

8,000.0

0.0

15.

Չնախատեսված ծախսեր

4,000.0

0.0

4,000.0

0.0

 

Ընդամենը՝ ծախսեր

362,500.0

132,200.0

74,000.0

156,300.0

(հավելվածը խմբ. 28.06.12 N 852-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.06.2012, N 852-Ա 20.07.2012, N 1921-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան