Գլխավոր տեղեկություն
Номер
N 745-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.06.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.06.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.06.2011
Дата вступления в силу
07.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2011 թվականի N 745-Ա

 

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՄԵՐՁԱՏԱՐ ՈՒՂԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 168-րդ և 178-րդ հոդվածներով, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թվականի փետրվարի 15-ի Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի վրա տեղակայված 954/4 զորամասի վառելիքաքսուքային բազայի տարածքում գտնվող` 1593 մետր ընդհանուր երկարությամբ մերձատար ուղին տիրազուրկ ճանաչելու և Հայաստանի Հանրապետությանը, որպես սեփականություն հանձնելու մասին N ԿԴ1/0960/02/10 վճռին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի վրա տեղակայված 954/4 զորամասի վառելիքաքսուքային բազայի տարածքում գտնվող` 1593 մետր ընդհանուր երկարությամբ երկաթուղային մերձատար ուղին ամրացնել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված երկաթուղային մերձատար ուղու` Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

3. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված երկաթուղային մերձատար ուղու նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված երկաթուղային մերձատար ուղին սահմանված կարգով ընդգրկել կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրի համաձայն «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմում` հանդես գալով կոնցեդենտի անունից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2011 թ. հունիսի 6
Երևան